Սամվել Կարապետյանը՝ Ռուսաստանի անշարժ գույքի արքաների թվում
Forbes-ը հրապարակել է «Ռուսաստանի անշարժ գույքի արքաները-2017» ցանկը:
«Ռուսաստանի անշարժ գույքի շուկան երկարատև ճգնաժամի մեջ է: Ովքե՞ր են առաջատար ներդրողները»,-գրում է պարբերականը:
Այսպես առաջատարների թվում է «Տաշիր» ընկերությունների խումբը, որի սեփականատերը հայազգի գործարար Սամվել Կարապետյանն է: Առաջին երկու հորիզոնականներում IKEA moc ու «Киевская площадь» ընկերությունների խմբերն են:
«Չնայած ճգնաժամին, 2016-ին ընկերությունը սկսել է խոշոր ծրագիր Մոսկվայում կառուցելով բազամաֆունկցիոնալ համալիր: Նախատեսված է կատարել 300 մլն դոլարի ներդրում»,-նշում է պարբերականը:
Ըստ աղբյուրի, 2016-ի ընթացքում ընկերությունը Երևանի կենտրոնում բացել է առևտրի երրորդ օբյեկտը:
Անցած տարվա ընթացքում ընկերությունը վարձակալությունից ստացել է 670 մլն դոլար եկամուտ: Վարձակալվող տարածքի 925 հազար քմ-ն օգտագործվում է առևտրային նպատակով, 63 հազարը՝ գրասենյակային, 43 հազար քմ-ն պահեստներ են: Օբյեկտներ ունի Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում:
Վարկանշային աղյուսակում ընդգրկված են ինչպես ռուսաստանցի, այնպես էլ օտարերկրացի ներդրողները, ովքեր անշարժ գույք ունեն Ռուսաստանի տարածքում: Աղյուսակում յուրանքանչյուր մասնակցի տեղը որոշվում է եկամուտի չափով, որը ստացել է գործարարը 2016-ի ընթացքում անշարժ գույքից: Այլ բիզնեսներից եկամուտները չեն հաշվվում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ