Նոր խորհուրդ ու անդամններ ՀՀԿ-ում
Այսօր տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստում ընտրվել է ՀՀԿ նոր խորհուրդ, որին անդամակցել են 35 նոր անդամներ։ Այդ մասին նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նա նաև տեղեկացրեց, որ ընտրվել են կուսակցության նախագահի տեղակալները: Այսպես՝ առաջին տեղակալ է ընտրվել Կարեն Կարապետյանը՝ փոխարինելով Հովիկ Աբրահամյանին: Կուսակցության նախագահի տեղակալներ են ընտրվել նաև Մուշեղ Լալայանը, Գալուստ Սահակյանը և Արմեն Աշոտյանը:
Բացի այդ որոշվել է, որ ՀՀԿ ավագների նորաստեղծ խորհուրդը ղեկավարելու է Գալուստ Սահակյանը: