Հնարավորություն է տրվում դրամարկղային գիրքը վարել նաև էլեկտրոնային եղանակով
Դրամարկղային գրքի էլեկտրոնային եղանակով վարման ապահովման նպատակով կառավարությունը լրացումներ և փոփոխություն է կատարելու նախկինում ընդունած որոշումներից մեկում: Համապատասխան որոշման ընդունումը պայմանավորված է «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի ընդունմամբ, որով հնարավորություն է տրվում դրամարկղային գիրքը վարել նաև էլեկտրոնային եղանակով:
Որոշմամբ առաջարկվում է կանոնակարգել կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների էլեկտրոնային եղանակով գրանցման հարցերի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանել էլեկտրոնային դրամարկղային գրքի ձևը:
Պատասխանելով վարչապետի հարցին ՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը տեղեկացրել է, որ դրամարկղային գրքի էլեկտրոնային եղանակով վարումը պարտադիր կլինի 2018թ.-ից: Վարչապետն առաջարկել է վերանայել սահմանված ժամկետը և հնարավորոււթյան դեպքում այդ գործընթացին անցումն ավելի շուտ ապահովել:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում