Տնտեսություն 20:05 31/01/2017 Հայաստան

Վարչապետը կարևորել է 2017 թ. գերակա խնդիրների պարզ և հստակ ձևակերպումը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ 2016 թ. միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին զեկուցել են ՀՀ կրթության և գիտության, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարները, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը զեկուցել է, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում ՀՀ Արմավիրի, Տավուշի և Լոռու մարզերում ստեղծվել է 24 նախակրթարան, որում ընդգրկված է շուրջ 750 երեխա, վերապատրաստվել է 55 դաստիարակ: ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում մշակված «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի ներդրման գործընթացը ՀՀ մարզերի հանրակրթական պետական ուսումնական հաստատություններում: ՀՀ 5 պետական ոչ առևտրային կազմակերպության  կարգավիճակ  ունեցող  պետական բուհ վերակազմակերպվել է հիմնադրամի, իսկ 3 պետական բուհ ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 4 տարի ժամկետով: Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակում  6 բուհ իրականացրել է ծրագրեր: Անդրադառնալով 2017 թ. գերակա խնդիրներին՝ Լևոն Մկրտչյանը նշել է, որ նախատեսում են իրականացնել բուհական կրթական համակարգի արմատական բարեփոխումներ:

Կառավարության ղեկավարը նշել է, որ ԿԳ նախարարության թիմից 2017 թ. ակնկալում է ինտենսիվ աշխատանք: Կարեն Կարապետյանը կարևորել է  վարկային միջոցներով իրականացվող ծրագրերի արդյունավետության գնահատումը և հանձնարարել ներկայացնել ամփոփ տեղեկատվություն դրա վերաբերյալ: «Կարևորագույն օղակը պետության մեջ  դուք եք: Ձեր խնդիրն է՝ աշխատել արդյունավետ և աշխատել ձեր ոլորտի խնդիրները լուծելու ուղղությամբ: Մենք գիտության, կրթության, առողջապահության վրա, բոլոր ոլորտների վրա ծախսում ենք ավելի քիչ գումար, քան անհրաժեշտ  է ժամանակակից կյանքին ու մարդուն: Բայց միևնույն ժամանակ ծախսում ենք ոչ  էֆեկտիվ: Ծախսվող գումարը և արդյունքն անհամատեղելի են, ծախսում ենք ավելին, քան այս արդյունքն է», - ասել է վարչապետը՝ կարևորելով ծախսերի և գործառույթների վերաբաշխումը:

Գյուղատնտեսության նախարար  Իգնատի Առաքելյանը զեկուցել է 2016 թ. գերակա խնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Նշվել է, որ իրականացվել են մի շարք միջոցառումներ պարենային անվտանգության բարելավման, տարբեր ճյուղերի զարգացման, վարելահողերի նպատակային օգտագործումը բարելավելու, գյուղացիական տնտեսություններին պետական սուբսիդավորմամբ պարարտանյութեր, դիզելային վառելանյութ և սերմեր, ինչպես նաև խորհրդատվություն տրամադրելու ուղղությամբ: Անդրադառնալով 2017 թ. անելիքներին՝ նախարարը տեղեկացրել է, որ  նախատեսվում է վերանայել պարարտանյութի սուբսիդավորման ծրագիրը՝հաշվի առնելով, որ բաց մրցույթ հայտարարելով ավելի ցածր գին է լինելու:

Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է ֆերմերների ուսուցման և կոոպերատիվների աջակցության ուղղությամբ կատարվող աշխատանքներից: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը զեկուցել է, որ հանրապետությունում կա 317 հազար գյուղացիական տնտեսություն, 52 գյուղատնտեսական կոոպերատիվ, որոնց հիմնական մասն արոտօգտագործողների կոոպերատիվներն են: Վարչապետը կարևորել է այս առնչությամբ անելիքների հստակ ձևակերպումը. «Պարզ ձևակերպեք՝ քանի ֆերմեր եք դուք ուզում, քանի ֆերմերային տնտեսություն եք ուզում, որ 2017 թվականին  լինի: Վարակը դա է լինելու: Մենք պետք է հաջողակ բիզնեսմեններ մեծացնենք, բերենք-ցույց տանք, որ գյուղատնտեսության մեջ կարելի է փող աշխատել, կարելի է լավ ապրել»:

Կառավարության ղեկավարը նշել է այն առաջնահերթությունները, որոնց  պարագայում գյուղատնտեսության բնագավառը կզարգանա՝  ոլորտի թվայնացում և կապիտալիզացիա, սուբսիդավորման հասցեականություն, մեխանիզացիա և հաջողակ ֆերմերների դասի ձևավորում: 

«Սուբսիդավորումը պետք է արվի  այն օղակին, այն կառույցին, որի մեջ  տրամաբանություն կա: Որն ապագա չունի, պետք է  չանենք: Այլ խնդիր է՝ ոնց կանգնենք իր կողքին: Ինքը մեղավոր չէ, որ գյուղատնտեսության պրոֆեսոր չէ: Ինձ պետք է, որ դուք դրա փիլիսոփայությունը ձևավորեք», - ասել է Կարեն Կարապետյանը: Վարչապետի խոսքով՝ հստակ թվայնացումից հետո պետք է իրականացնել մեխանիզացիա, հաշվարկել՝ որքան գումար է ծախսվում ձեռքով կամ թերի կատարվող աշխատանքների վրա և ելնելով դրանից՝ հաշվարկել այդ ծառայությունների շուկայի ծավալը, պահանջարկը, հետվերադարձելիությունը, անհրաժեշտ կապիտալ ներդրումները և բիզնեսի կազմակերպման ձևը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին նախարարության՝ 2017 թ. գերակա խնդիրները և միջոցառումներն իրականացնել այս տրամաբանության ներքո:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը զեկուցել է, որ հաշվետու տարում ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ 2016-2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարությունը, որը նախատեսում է տարածքների մրցունակության բարձրացում և մարզերի միջև առկա սոցիալ-տնտեսական անհամաչափությունների մեղմում։ Դրա իրագործման շրջանակում ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում մեկնարկել են 7 պիլոտային տարածաշրջանային զարգացման դրամաշնորհային ծրագրեր՝ շուրջ 10 մլն եվրո ընդհանուր արժեքով: Հավանություն է տրվել նաև ՀՀ 2017-2036 թթ. կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությանը: Կատարելագործվել է համայնքի հնգամյա զարգացման ծրագրի մշակման և կառավարման մեթոդաբանությունը. 2017 թ. հունվարի 10-ի դրությամբ մոտ 625 համայնքի ավագանի հաստատել է համայնքների հնգամյա զարգացման ծրագրերը: Մշակվել է համայնքների բյուջեների կազմման մեթոդաբանությունը:

Դավիթ Լոքյանը, խոսելով 2017 թ. գերակա խնդիրների մասին, ասել է, որ ընթացիկ տարում աշխատանքներ  են տարվելու մարզերի զարգացման ռազմավարությունների մշակման, համայնքներում մատուցվող տարբեր ծառայությունները մասնավոր հատվածի կառավարմանը հանձնելու, աղբահանության գործընթացի կանոնակարգման ուղղությամբ: Համայնքների առջև խնդիր է դրվել 2017 թ. ընթացքում 20 տոկոսով ավելացնել տարեկան բյուջեները և էլ ավելի հստակեցնել միջոցների բաշխումը: Տարածաշրջանների և գյուղական համայնքների զարգացման ծրագրեր են իրականացվելու նաև Եվրոպական միության օժանդակությամբ: Վարչատարածքային բարեփոխումների ծրագրի շրջանակում կիրականացվեն ներդրումային ծրագրեր խոշորացվող համայնքներում:

Վարչապետ Կարապետյանը կարևորել է տարածքային կառավարման ոլորտում վերլուծական խմբի ստեղծումը, որը պետք է թվայնացնի տարածքային կառավարման սուբյեկտը, հստակեցնի մարզպետների գործառույթները՝ բալանսավորելով պատասխանատվությունն ու պարտականությունները: «Անհրաժեշտ է ինտենսիվ աշխատել մարզպետների հետ՝ մարզերի և համայնքների զարգացման ծրագրերի իրականացման ուղղությամբ: Պետք է համայնքներից ընտրել չեմպիոններին  և նրանց ամեն կերպ աջակցել: Պետք է ձևավորենք տարածքային կառավարման նոր մոտեցում, 2017 թվականի վերջին ունենանք հստակ բիզնեսային, պրագմատիկ, տրամաբանական ծրագիր յուրաքաչյուր մարզի և համայնքի համար»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է սահմանամերձ համայնքների համար մշակել նաև կառավարության քաղաքականությունը՝ ուղղված խնդիրների լուծմանն ու աշխատատեղերի ստեղծմանը:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը զեկուցել է, որ հաշվետու տարում իրականացվել են տրանսպորտի, ճանապարհաշինության, կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման աշխատանքներ: Ընթացքի մեջ են «Հյուսիս- հարավ ճանապարհային միջանցքի» ծրագրով նախատեսված միջոցառումները: Երկաթուղու բնագավառում՝ գործարկվել է հայկական ուժերով վերականգնված T-3 մակարդակի  էլեկտրագնացքը, Հայաստանի տարածքով փորձնական գործարկվել է բեռնափոխադրումների մուլտիմոդալ Եվրոպայից Իրան ծրագիրը: Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ մշակվել է ՀՀ հաճախականությունների բաշխման Ազգային նոր աղյուսակը: Մեկնարկել են ՏՀՏ ոլորտի խթանման նպատակով օրենսդրական բարեփոխումների  և ռազմավարական ծրագրերի մշակման աշխատանքները մասնավոր հատվածի հետ համատեղ:

Անդրադառնալով 2017 թ. գերակա խնդիրներին՝ Վահան Մարտիրոսյանը զեկուցել է, որ 2016 թ. մեկնարկել են և 2017 թ. կշարունակվեն հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ստեղծման աշխատանքները, որի նպատակն է  ապահովել բնակչության ազատ տեղաշարժման հնարավորությունը: Ուսումնասիրվել են մարզային համայնքների միջև ուղևորափոխադրումների ծառայությունների մատուցման բացակայության պատճառները և աշխատանքներ են տարվելու առկա խնդիրների վերացման ուղղությամբ:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում երեխաների...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}