Վարչապետը հանձնարարել է ՀՀ էներգախնայողության գործողությունների ծրագրի իրականացման համար սահմանել հատուկ հսկողություն
Գործադիրը հավանություն է տվել 2017-2018թթ. ՀՀ էներգախնայողության գործողությունների ծրագրի երկրորդ փուլին: ՀՀ կառավարությունն առաջնային է համարում էներգախնայողությունը և էներգաարդյունավետությունը որպես երկրի էներգետիկ անվտանգության, տնտեսական մրցունակության բարձրացման և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցման միջոց:
Ծրագրով սահմանված միջոցառումները կօժանդակեն ՀՀ էներգախնայողության քաղաքականության հետագա ձևավորմանը և դրա իրականացման կոնկրետ քայլերի որոշակիացմանը:
Ծրագրի առաջին փուլի արդյունքներով խնայողությունը կազմել է 8,6 տոկոս, ընթացիկ տարում նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 17,9 տոկոսի:
Գործադիրի ղեկավարը կարևորել է ծրագիրը և հանձնարարել դրա իրականացման նկատմամբ սահմանել հատուկ հսկողություն. «Մենք այստեղ ունենք շատ ռեսուրսներ և արդյունավետության բարձրացման խնդիր»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին