Հասարակություն 17:45 03/02/2017

Երևանը ջրհեղեղի վտանգի առաջ է. Ահազանգում են բնապահպանները

Հայաստանցի բնապահպաններն ահազանգում են՝ Երևանը կանգնած է ջրհեղեղի վտանգի առաջ: Խնդրի մասին բնապահապանության ոլորտի փորձագետները բարձրաձայնել են բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում, հարցը քննարկվել է հրատապ կարգով:

Խորհրդի անդամ, բնապահպան Ինգա Զարաֆյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ ջերմաստիճանի բարձրացումը կարող է մայրաքաղաքում հանգեցնել վտանգավոր իրավիճակի: Պատճառները մի քանիսն են՝ առատ տեղումներ, ջրատարների անմխիթար վիճակ և այլն:

«Գիտեք, վերջին տարիներին կառուցապատումն արագ տեմպերով է զարգացել, իսկ եղած կոմունալ ծառայությունները չեն համապատասխանեցվել դրան: Կոմունալ համակարգն այս պահին գերծանրաբեռնված է, շատ հին, հիմնանորոգում չի կատարվել»,-ասաց Ինգա Զարաֆյանը:

Նման մտահոգության պատճառներից մեկն էլ այն է, որ Գետառում բնական ջրհոսքը խախտված է, հունն առնված է մեծ խողավակի մեջ: Բացի այդ էլ Հրազդանն  ու Գետառ գետերը լի են աղբով:
«Եթե հանկարծ սելավ լինի, գետը փակ է, հետևանքները կարող են շատ լուրջ լինել»,-ասաց նա:

Զարաֆյանի խոսքով, քաղաքապետարանի ներկայացուցիչն ասել է, որ ամեն տարի ապրիլին մաքրում են գետերի հուները: Բնապահպանը վախենում է, որ ապրիլին արդեն ուշ կլինի:

«Երբ անձրևը շատ է լինում, մենք քաղաքի փողոցներում ունենում ենք ծանր ու կատաստրոֆիկ իրավիճակ, քանի որ ջրատարները փակ են լինում, չեն կարողանում նման ծանրաբեռնավածություն վերցնել իրենց վրա: Բայց մի ուրիշ պատճառ էլ կա: Երևանում հողային տարածքը կրճատվեց: Պարզ բան է, հողը ներծծում է  ջուրը, իսկ ասֆալտը չի կարող: Դրա համար միանգամից ստեղծվում են լճակներ»,-ասաց բնապահպանը:

Նա ահազանգում է, Երևանում  առկա է ձյան հաստ ծածկ, եթե այն սկսեց միանգամից հալվել, ապա ջրի հոսքը շատ ուժեղ կլինի ու արագ:

«Միանգամից կլինի ուժեղ ծանրաբեռնվածություն՝ հղի վտանգներով»,-ասաց նա:
Հրազդան գետի ափերին ու վրա կառուցված օբյեկտներն էլ մի կողմից են բարդացնում խնդիրը: Խորհրդի նիստում անդամները Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչից հարցրել են՝ գնահատվա՞ծ են արդյոք ռիսկերը:

«Ասեց, դե գիտեք, ըստ երևույթին ոչ մի բան չկա: Ասում է, իհարկե չեն գնահատվել»,-փոխանցեց Զարաֆյանը:

Բնապահպանի խոսքով, միայն ռիսկերը գնահատելուց հետո կարելի է խնդրին լուծում տալ, իսկ լուծումը պետք է լինի կոնցեպտուալ:

«Շատ շտապ հետազոտություններ պետք է արվեն, որպեսզի գնահատվեն ռիսկերը, դրանց հիման վրա արվեն առաջարկություններ: Հակառակ դեպքում մենք կարող ենք հայտնվել շատ վտանգավոր իրավիճակում»,-ասաց նա:

Բնապահպանի խոսքով, նույն խնդիրն առկա է նաև Սյունիքի մարզի Կապան քաղաքում:

Նախարարությունում խնդիրը ներկայացրել է  ԵՊՀ Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոն  Թրահել Վարդանյանը: Նա մասնագիտական փաստարկներով մտահոգություն է հայտնել Երևանի սելավատարների և սելավընդունիչների համակարգի անբավարար հզորությունների և ենթակառուցվածքների վերաբերյալ: Բանախոսը նշել է, որ մեծ են ռիսկերը, որ սելավի դեպքում էական վնասներ կհասցվեն մայրաքաղաքին:
Նախարար Արծվիկ Մինասյանն առաջարկել է Հասարակական խորհրդի հաջորդ նիստի օրակարգ կրկին ընդգրկել քննարկվող հարցը, հրավիրել մասնագետներ նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից և այլ լիազոր մարմիններից, մշակել և ներկայացնել լուծումների մեխանիզմներ:

Երևանի քաղաքապետարանի «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այսօր բաց նամակ է հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ հարցնելով, թե ինչ է արվում Երևանում սպասվելիք ջրհեղեղի դեմն առնելու ուղղությամբ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են
Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ գործող իշխանությունների հակասական հայտարարություններն ու քայլերը շարունակվում են: Մինչ իշխանության...
Աղբյուր` Panorama.am
22:10
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոյեմբերյանի ոստիկանությունում է՝ տեսակցելու ազատությունից զրկվածներին
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին...
Աղբյուր` Panorama.am
21:56
Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում
Տավուշի Կիրանց գյուղում էլ են ջահերով երթ անցկացնում։ Տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
21:45
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ջահերով երթի առաջին ջահը վառվեց Թուրքիայի և Ադրբեջանի այրվող դրոշների կրակից
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական ջահերով երթը։ Երթի մեկնարկին այրվեցին...
Աղբյուր` Panorama.am
21:40
Արմեն Գրիգորյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից հայտնում են.  «ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի...
Աղբյուր` Panorama.am
21:32
Արևմուտքը Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել Հարավային Կովկասը. ՌԴ ԱԳՆ
Հավաքական Արևմուտքի երկրները Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։...
Աղբյուր` Panorama.am
21:08
Բերման է ենթարկվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ոստիկանները բերման են ենթակել քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
20:54
Սուրեն Պետրոսյանին տանում են Նոյեմբերյանի բաժին
Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում հայտնում են․ «Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, նրան տանում են Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան
Տնտեսագետ Մանուկ Հերգնյանը գրում է․ «Երբ մի օր այս նվաղած վիճակից հայ ժողովուրդը վեր կանգնի՝ ստացված խորը հոգեբանական վնասվածքը...
Աղբյուր` Panorama.am
20:25
Տավուշցիներին ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում, իրավիճակը լարված է
Ոստիկաններն ուժով հեռացնում են քաղաքացիներին փողոցից՝ կիրառելով բիրտ ուժ։ Կան նաև բերման ենթարկված քաղաքացիներ։ Ոստիկանները ուժով մեքենաները...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Ճանաչումից՝ հատուցում». մեկնարկեց ավանդական ջահերով երթը
Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Ճանաչումից՝ հատուցում» խորագրով ավանդական ջահերով երթը։ Բազմաթիվ քաղաքացիներ եկել են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Փաշինյանին հեռացնելու ամենաճիշտ ճանապարհն անվստահություն հայտնելն է․ Սերժ Սարգսյան
«Որևէ մեկն ի վիճակի չէ ցեղասպանությունը կասկածի տակ առնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:43
Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ հայոց ցեղասպանության   109-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
19:31
«Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն»
«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը» ահազանգում է․ Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել...
Աղբյուր` Panorama.am
19:22
Ցեղասպանությանը կանանցից ու երեխաներից կազմված քարավանները դիտավորյալ թողտվությամբ ենթարկվում էին ավազակային հարձակումների
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բացվել է «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
Աղբյուր` Panorama.am
19:17
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»,- ասաց հոգևորականը՝ դիմելով  ոստիկաններին։...
Աղբյուր` Panorama.am
19:03
«Իմնեմնիմի»-ի հաջորդ հերթապահներն են Վարուժան Գեղամյանը ու Սուրեն Սարգսյանը
«Իմնեմնիմի»-ի  հաջորդ հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Այս առիթով փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
18:43
Ոստիկանը զգուշացրեց Սրբազանին՝ ճանապարհ չփակեք
Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մեծ թվով ոստիկաններ են արդեն բերվել։ Ոստիկանը Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Վահրամ Տեր-Մաթևոսյան. Էրդողանի հայտարարությունը վիրավորանք է, անարգանք, հանդուգն ու անընդունելի
Իրաքից Թուրքիա վերադառնալիս այսօր՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանության տարելիցի նախօրեին, Ռեջեփ  Էրդողանը հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է...
Աղբյուր` Panorama.am
18:23
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին։ Տավուշցիները փորձում են փակել Բագրատաշենի անցակետ տանող...
Աղբյուր` Panorama.am
18:14
Ռուսաստանը մտահոգված է, որ Թուրքիայի ազգային ավիափոխադրողը ռուսաֆոբիա է դրսևորում
 Մարդու իրավունքների ոլորտում միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովը սպասում է, որ թուրքական իշխանությունները բացատրություն տան...
Աղբյուր` Panorama.am
18:04
Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ցեղասպանված հուշարձաններ» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիբեռհանցագործներն ավելի հաճախ են կիրառում կապալառուների միջոցով գրոհներ
Առավել հաճախ օգտագործվող սկզբնական վեկտորների եռյակ 2023-ին մտել են հաճախ փոքր և միջին բիզնեսի սեգմենտում գտնվող կապալառուների միջոցով...
Աղբյուր` Panorama.am
17:55
Բագրատ Սրբազանը դիմեց Սասուն Միքայելյանին
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին կոչ արեց վերջ դնել  իրենց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Սյունիքում տրամադրությունները լարված են ու, բնականաբար, ի աջակցություն տավուշցիների են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիսի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}