Տնտեսություն 13:31 04/02/2017 Հայաստան

Քննարկվել են դիզելային վառելիքի, բենզինի, քսուքային նյութերի և յուղերի շուկայում առկա ցածր որակի հետ կապված հարցեր

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի մոտ տեղի է ունեցել հանդիպում «Արմօյլ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդիի հետ՝ ընկերության կողմից ներկայացված հարցերին լուծում տալու նպատակով, որոնք, ըստ տնօրենի, առաջացել են ինչպես ներմուծման, այնպես էլ ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում։

Ալֆրեդ Աբեդիի կողմից, մասնավորապես, բարձրացվել է շուկայում առկա դիզելային վառելիքի, բենզինի, քսուքային նյութերի, յուղերի և հատուկ հեղուկների ցածր որակի հարցը, նավթամթերքի վերամշակման գործարանի կառուցման համար ՀՀ կառավարության կողմից թույլտվություն ստանալու և ծրագրի իրականացման համար ճանապարհային, ինչպես նաև բնապահպանական վճարների մասով արտոնություն ստանալու հարցերը։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը ներկայացրել է բարձրացված հարցերի լուծման նպատակով իրականացրած աշխատանքները։

Մասնավորապես՝ ընկերության կողմից փաստեր են ներկայացվել դիզելային վառելիքի, բենզինի, քսուքային նյութերի և յուղերի շուկայում առկա ցածր որակի ապրանքների մասին։ Դրանց վերաբերյալ ընկերությանը տեղեկացվել է, որ ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 14-ին հաստատվել և արդեն 2015 թվականի հունիսի 1-ից գործում է «Քսուքային նյութերի, յուղերի և հատուկ հեղուկների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 546–Ն որոշումը, որում ներառված են անվտանգության բոլոր ցուցանիշները։ Միաժամանակ՝ ՀՀ կառավարության 2006թ. հոկտեմբերի 19-ի N 1583-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետությունում օգտագործվող դիզելային վառելիքի համար 2010 թվականի հունվարի 1-ից սահմանվել էին էկոլոգիական բարձր դասի պահանջներ՝ ՀՍՏ 274-2007 (ԵՆ 590:2004) ստանդարտում սահմանված նորմերին համապատասխան՝ 0,001 տեսակարար կշռով ծծմբի պարունակությամբ: Նույն նորմը սահմանված է նաև ՄՄ ՏԿ 013/2011 տեխնիկական կանոնակարգում, որն ըստ ԵՏՄ-ի կոլեգիայի N 28 առ 14.04.2015 որոշման՝ Հայաստանի Հանրապետությունում գործում է 2016 թ. հունվարի 2-ից։

Ներկրվող յուղերի՝ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին համապատասխանությունը պարզելու նպատակով, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչությանը հանձնարարվել էր կատարել համապատասխան ստուգումներ։ 2015 թվականի 2-րդ կիսամյակում մոնիտորինգի են ենթարկվել 49 քսայուղեր ներկրող կազմակերպություններ, փորձանմուշներ են ձեռքբերվել և փորձարկվել, արդյունքում յուղերը համապատասխանել են ՀՀ վերոնշյալ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։

Միևնույն ժամանակ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ չարաշահումները կարող են լինել մանրածախ շուկայում, ինչպես նաև ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների պահպանման ու կիրառման նկատմամբ պետական վերահսկողության իրականացման համար, վերոնշյալ ապրանքները ներառվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի 2017 թվականի ընթացքում իրականացվելիք ստուգումների ծրագրում, ինչը հնարավորություն կընձեռի հանրապետության տարածքում գործող բենզալցակայաններում, ինչպես նաև յուղերի վաճառք իրականացնող առևտրի վայրերում իրականացնել համապատասխան ստուգումներ և հայտնաբերել անհամապատասխանությունները:

Լաբորատոր կարողությունների վերաբերյալ «Արմօյլ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված մտահոգության հիման վրա՝ դիզելային վառելիքի փորձարկումների ճշգրտության հավաստիությունը ստուգելու համար, «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ կողմից իրականացվել է միջլաբորատոր համեմատական փորձարկում։ Ինստիտուտի և «Արմօյլ» ՓԲԸ ներկայացուցիչների մասնակցությամբ ընտրվել է դիզելային վառելիքի երեք նմուշ, որոնք բաժանվել են երկու հավասար մասի։ Ներկայացուցիչների մասնակցությամբ, մեկ նմուշը փորձարկվել է «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ նավթամթերքի փորձարկման լաբորատորիայում, իսկ մյուսը՝ Վրաստանի Բաթումի քաղաքում գտնվող SGS հեղինակավոր միջազգային սերտիֆիկացման կազմակերպության լաբորատորիայում։ Ստացված արդյունքները լիովին համադրելի են եղել։

 Գործարանի կառուցման համար անհրաժեշտ հողերի կատեգորիայի փոփոխության հարցում առաջացած խնդիրները նախարարության միջնորդությամբ դրական լուծում են ստացել։

Ներդրումային ծրագրերի շրջանակներում ավելացված արժեքի հարկի գումարների 3 տարով հետաձգման նպատակով, ընկերությանն աջակցություն է ցուցաբերվել ՀՀ կառավարության որոշման պահանջներին համապատասխան ներդրումային ծրագիր կազմելու, ինչպես նաև ծրագրում համապատասխան փոփոխություններ կատարելու հարցում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայումս քննարկվում են ընկերության կողմից բարձրացված՝ հարկային և մաքսային ոլորտին առնչվող հարցերին լուծում տալու հնարավորությունները։

Նավթամթերքի վերամշակման գործարանի կառուցման համար թույլտվություն տրամադրելու առնչությամբ ընկերությանը տեղեկացվել է, որ նշված գործունեությունն ազատ է, ենթակա չէ լիցենզավորման, չկա նաև լրացուցիչ թույլտվության պահանջ և առաջարկվել է ներկայացնել համապատասխան ծրագիր՝ շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկելու ու օրենսդրության շրջանակներում ծրագրի իրականացմանն աջակցելու նպատակով։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:10
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոյեմբերյանի ոստիկանությունում է՝ տեսակցելու ազատությունից զրկվածներին
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին...
Աղբյուր` Panorama.am
21:56
Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում
Տավուշի Կիրանց գյուղում էլ են ջահերով երթ անցկացնում։ Տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
21:45
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ջահերով երթի առաջին ջահը վառվեց Թուրքիայի և Ադրբեջանի այրվող դրոշների կրակից
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական ջահերով երթը։ Երթի մեկնարկին այրվեցին...
Աղբյուր` Panorama.am
21:40
Արմեն Գրիգորյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից հայտնում են.  «ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի...
Աղբյուր` Panorama.am
21:32
Արևմուտքը Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել Հարավային Կովկասը. ՌԴ ԱԳՆ
Հավաքական Արևմուտքի երկրները Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։...
Աղբյուր` Panorama.am
21:08
Բերման է ենթարկվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ոստիկանները բերման են ենթակել քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
20:54
Սուրեն Պետրոսյանին տանում են Նոյեմբերյանի բաժին
Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում հայտնում են․ «Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, նրան տանում են Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան
Տնտեսագետ Մանուկ Հերգնյանը գրում է․ «Երբ մի օր այս նվաղած վիճակից հայ ժողովուրդը վեր կանգնի՝ ստացված խորը հոգեբանական վնասվածքը...
Աղբյուր` Panorama.am
20:25
Տավուշցիներին ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում, իրավիճակը լարված է
Ոստիկաններն ուժով հեռացնում են քաղաքացիներին փողոցից՝ կիրառելով բիրտ ուժ։ Կան նաև բերման ենթարկված քաղաքացիներ։ Ոստիկանները ուժով մեքենաները...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Ճանաչումից՝ հատուցում». մեկնարկեց ավանդական ջահերով երթը
Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Ճանաչումից՝ հատուցում» խորագրով ավանդական ջահերով երթը։ Բազմաթիվ քաղաքացիներ եկել են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Փաշինյանին հեռացնելու ամենաճիշտ ճանապարհն անվստահություն հայտնելն է․ Սերժ Սարգսյան
«Որևէ մեկն ի վիճակի չէ ցեղասպանությունը կասկածի տակ առնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:43
Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ հայոց ցեղասպանության   109-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
19:31
«Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն»
«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը» ահազանգում է․ Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել...
Աղբյուր` Panorama.am
19:22
Ցեղասպանությանը կանանցից ու երեխաներից կազմված քարավանները դիտավորյալ թողտվությամբ ենթարկվում էին ավազակային հարձակումների
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բացվել է «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
Աղբյուր` Panorama.am
19:17
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»,- ասաց հոգևորականը՝ դիմելով  ոստիկաններին։...
Աղբյուր` Panorama.am
19:03
«Իմնեմնիմի»-ի հաջորդ հերթապահներն են Վարուժան Գեղամյանը ու Սուրեն Սարգսյանը
«Իմնեմնիմի»-ի  հաջորդ հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Այս առիթով փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
18:43
Ոստիկանը զգուշացրեց Սրբազանին՝ ճանապարհ չփակեք
Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մեծ թվով ոստիկաններ են արդեն բերվել։ Ոստիկանը Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Վահրամ Տեր-Մաթևոսյան. Էրդողանի հայտարարությունը վիրավորանք է, անարգանք, հանդուգն ու անընդունելի
Իրաքից Թուրքիա վերադառնալիս այսօր՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանության տարելիցի նախօրեին, Ռեջեփ  Էրդողանը հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է...
Աղբյուր` Panorama.am
18:23
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին։ Տավուշցիները փորձում են փակել Բագրատաշենի անցակետ տանող...
Աղբյուր` Panorama.am
18:14
Ռուսաստանը մտահոգված է, որ Թուրքիայի ազգային ավիափոխադրողը ռուսաֆոբիա է դրսևորում
 Մարդու իրավունքների ոլորտում միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովը սպասում է, որ թուրքական իշխանությունները բացատրություն տան...
Աղբյուր` Panorama.am
18:04
Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ցեղասպանված հուշարձաններ» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիբեռհանցագործներն ավելի հաճախ են կիրառում կապալառուների միջոցով գրոհներ
Առավել հաճախ օգտագործվող սկզբնական վեկտորների եռյակ 2023-ին մտել են հաճախ փոքր և միջին բիզնեսի սեգմենտում գտնվող կապալառուների միջոցով...
Աղբյուր` Panorama.am
17:55
Բագրատ Սրբազանը դիմեց Սասուն Միքայելյանին
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին կոչ արեց վերջ դնել  իրենց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Սյունիքում տրամադրությունները լարված են ու, բնականաբար, ի աջակցություն տավուշցիների են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիսի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Գարեգին Երկրորդն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոս կարդինալ Ժան Մարկ Ավըլինի գլխավորած պատվիրակությանը
Վեհափառ Հայրապետը ցավով անդրադարձել է հայ ժողովրդի կյանքում տեղ գտած մի նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից իրագործված էթնիկ զտումներին և Արցախի հայաթափմանը։
Աղբյուր` Panorama.am
17:24
Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից, որը «տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա».
 Երկրապահ կամավորական միության անդամ Արայիկ Ղարիբյանը դիմել է  Շենգավիթի շրջանի երկրապահ կամավորական միության նախագահին ինձ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ժուռնալիստների միություն. Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածել է հաղորդագրութուն, ըստ որի՝ «ապրիլի 24-ին Հայոց...
Աղբյուր` Panorama.am
16:59
Որ մեկդ հանկարծ մասնակից եղաք էդ հակահայ գործին, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստ
Գեոդեզիստ Կարեն Սոխակյանը ֆեյսբուքի իր էջում դիմել է իր գործընկերներին՝ կոչ անելով չմիանալ «սահմանազատում-սահմանագծում կոչված...
Աղբյուր` Panorama.am
16:57
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն
Ապրիլի 20-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նախօրեին՝ ժամը 21։45-ին, «Էջմիածին» ԲԿ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}