Հայաստանում նվազել են որոշ շինանյութերի արտադրության ծավալները
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում նախորդ տարի նվազել են որոշ շինանյութերի արտադրության ծավալները:
Մասնավորապես, 2016 թվականին 2015 թ-ի համեմատ, Հայաստանում 35.8%-ով նվազել են ցեմենտի արտադրության ծավալները: Եթե նախորդ տարի արտադրվել է 267.9 տոննա ցեմենտ, ապա 2015թ-ին՝ 417 տոննա:
Ըստ ԱՎԾ-ի՝ 2016թ-ին 23.5 տոկոսով նվազել են գաջի, 21.4 տոկոսով՝ ապակյա տարաների, 20.5 տոկոսով՝ տուֆի, 25.1 տոկոսով՝ հավաքովի երկաթբետոնե կառուցվածքների, 7.5 տոկոսով՝ բնական քարերից երեսպատման սալերի արտադրության ծավալները:
2016 թվականին 0.3%-ով աճել է միայն կրի արտադրությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին