Պատրաստվո՞ւմ եք ձեր մեղքն ընդունել. Բագրատյանը՝ Ներսես Երիցյանին
«Մեծացնելով կապիտալի պահանջերը՝ դուք փակել եք 3-4 բանկ, վերացրել եք այսքան հազար աշխատատեղ, չնայած ֆորմալ հայտարարել եք, որ նրանք նոր հիմնարկներում տեղավորվել են աշխատանքի: Պատրաստվո՞ւմ եք ձեր մեղքն ընդունել, ներողություն խնդրել մարդկանցից»,- Ազգային ժողովում հիպոթեքային վարկավորման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթի քննարկմանը պատգամավոր Հրանտ Բագրատյանը նման հարցով դիմեց հիմնական զեկուցող Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանին:
Պատգամավորի խոսքով, Արևմուտքում կամաց- կամաց արհամարհում են կապիտալի մեծությանը, ԱՄՆ-ում ընդհանրապես ասում են՝ իրենց պետք չի:
ԿԲ փոխնախագահի կարծիքով, բանկերի կապիտալի հետ կապված ժամանակին ճիշտ որոշում է կայացվել, այն թույլ է տվել բանկային համակարգում ապահովել կոնսոլիդացա, արդյունավետության բարձրացում: Նա տեղեկացրեց, որ 2016 թվականի համար և վարկային պորտֆելի, և ակտիվների 15 տոկոսից ավելի աճ է արձանագրվել, ինչը բացառիկ է տարածաշրջանի այլ երկրների հետ համեմատած:
«Ոչ միայն Կենտրոնական բանկի խորհրդում, նաև բանկերի սեփականատերերի հետ քննարկումների արդյունքում կայացված որոշում է: Ճիշտ ժամանակին, ճիշտ որոշում է, թույլ է տալիս ապահովել մեր ֆինանսական համակարգի աճ, որն այսօր շատ կարևոր է»,- ասաց Ն. Երիցյանը:
Պատգամավոր Կարինե Աճեմյանը նախ նշեց, որ Հայաստանում հիփոթեքային վարկավորման հետ կապված կան խնդիրներ, մարդիկ դժգոհում են բարձր տոկոսադրույքներից, պայմաններից, ապա հետաքրքրվեց, զարգացած երկրներում ինչպիսի՞ պայմաններ են գործում:
Ն. Երիցյանն ասաց, որ զարգացած երկրներում պայմանները շատ ավելի լավն են, քանի որ խնայողությունների մակարդակն էլ շատ բարձր է, չնայած քաղաքացիները կրկին դժգոհ են, կազմում է իրենց բյուջեի մեծ մասը: Նա նշեց, որ ԱՊՀ երկրներում տոկոսադրույքների մատչելիության պայմանները հիմնականում նույն է, եթե չկա շատ ագրեսիվ պետական դոտացիոն համակարգեր: Ն. Երիցյանն ասաց, որ վերջին երկու տարում առնվազն 2-3 տոկոսով տոկոսադրույքների նվազում է եղել դրամի մասով, իսկ դոլարի մասով՝ ավելի շատ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին