Անընդհատ գնում ենք դեպի անկում և անկում. Միքայել Մելքումյան
«Քաղաքական մեծամասնությունը, ըստ էության, նվազագույն աշխատավարձի մասով իր հնգամյա ծրագրում ձախողել է նվազագույն աշխատավարձի շեմը, այն, որ դա պետք է լինի 65 հազար դրամ»,- Ազգային ժողովում հայտարարություններին ժամին ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով, Հայաստանում 230 հազար մարդ ստանում է նվազագույն աշխատավարձ, 10 հազար դրամը մեծ նշանակություն ունի սոցիալական այդ խավի համար: Նա նշեց, որ Հայաստանում իրականացվող տնտեսական քաղաքականությունը, տնտեսական մոդելը չի համապատասխանում Հայաստանի առանձնահակություններին:
«Անընդհատ գնում ենք դեպի անկում և անկում, դրա վառ օրինակը 2016 թվականի տնտեսական աճ չունենալն է»,- ասաց պատգամավորը: