Bank of America-ն երեք մասնաճյուղ է բացել առանց անձնակազմի
Bank of America-ն վերջին ամսվա ընթացքում երեք մասնաճյուղ է բացել, որոնցում անձնակազմ չկա,- գրում է «Լենտա.ռու»։
Հաճախորդները կարող են հիփոթեք, ավտովարկ կամ վարկային քարտ ձևակերպել ավտոմատ ռեժիմով: Այս կերպ բանկը օպտիմալացնում է ծախսերը: Այնուամենայնիվ, աշխատակիցների օգնությունը երբեմն պահանջվում է: Այդ դեպքում մյուս մասնաճյուղերի աշխատակիցները հաճախորդներին խորհրդատվություն են տրամադրում տեսակապով:
ֆինանսական կազմակերպության ներկայացուցիչ Էնն Փեյսը հայտնել է, որ նոր գրասենյակների չափը, որոնք բացվել են Մինեապոլիսում (Մինեսոտայի նահանգ) և Դենվերում (Կոլորադոյի նահանգ), կազմում է անձնակազմ ունեցող սովորական մասնաճյուղի մոտավորապես քառորդ մասը:
Ավելի վաղ բանկի հիմնադիրներից մեկը՝ Դին Աթանասիան, հայտարարել էր, որ 2018 թվականին վարկային կազմակերպությունը պլանավորում է բացել 50-60 նոր մասնաճյուղ: Միևնույն ժամանակ բանկը նաև մտադիր է առանձին շուկաներում փակել մասնաճյուղերի մի մասը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ անցյալ տարի Bank of America-ն բացել Է 31 նոր մասնաճյուղ: