Կենտրոնական բանկն ու Իրանի կենտրոնական ապահովագրությունը կհամագործակցեն
Այսօր ՀՀ կենտրոնական բանկ է այցելել ԻԻՀ կենտրոնական ապահովագրության նախագահ Աբդոլնասեր Հեմմաթիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԻԻՀ ապահովագրական ոլորտը ներկայացնող առաջատար ընկերությունների ղեկավարները:
ՀՀ կենտրոնական բանկի լրատվական ծառայությունից հայտնում են, որ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է երկու երկրների կողմից ապահովագրության ոլորտում փոխգործակցության ամուր հիմքերի ձևավորմանն ուղղված քայլերը:
Նա հույս է հայտնել, որ այս այցը, ինչպես և վերջինիս շրջանակներում ՀՀ ապահովագրական ընկերությունների հետ կայացած հանդիպումները կնպաստեն ապահովագրության ոլորտում համագործակցության խթանմանն ու ամրապնդմանը:
Այցի շրջանակում տեղի ունեցավ ՀՀ կենտրոնական բանկի և ԻԻՀ կենտրոնական ապահովագրության միջև ապահովագրության ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրում:
Հուշագրի նպատակն է իրավական հիմքեր ստեղծել ապահովագրության ոլորտում համագործակցության համար: Հուշագրի համաձայն կողմերը համաձայնվում են
· ապահովագրական ծառայությունների մատուցումը հասանելի դարձնել երկու երկրների քաղաքացիների համար,
· համագործակցել վերաապահովագրության ոլորտում,
· իրենց ներպետական օրենսդրության շրջանակներում, հիմքեր նախատեսել ապահովագրական ընկերությունների ներկայացուցչություն ապահովելու համար,
· իրականացնել փոխադարձ ուսումնական ծրագրեր, սեմինարներ, փորձի փոխանակման այցեր:
Աղբյուրը նշում է, որ ապահովագրության ոլորտում ՀՀ կենտրոնական բանկի և ԻԻՀ կենտրոնական ապահովագրության միջև համագործակցության նմանատիպ հուշագիր կնքվել է նաև 2009 թ.-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ