2016 թ-ին Հայաստանում աճել են ադամանդի ներմուծման և արտահանման ծավալները
Պետական եկամուտների կոմիտեի հրապարակված տվյալների համաձայն՝ 2016 թվականին Հայաստան է ներմուծվել ներմուծվել 160,2 հազար կարատ ադամանդ, ինչը 2015թ-ի համեմատ կրկնակի անգամ ավելացել է: Նշենք, որ 2015թ-ին Հայաստան է ներմուծվել 80.5 հազար կարատ ադամանդ:
Ըստ ՊԵԿ-ի՝ ներմուծված ադամանդի մաքսային արժեքը կազմել է 58 մլն 735,8 հազար ԱՄՆ դոլար՝ 2015թ-ի 35 մլն 603.9 հազար դոլարի դիմաց:
Նշենք, որ ադամանդը ՊԵԿ-ի արտաքին առևտրով ՀՀ ներմուծված առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ցանկում երրորդն է:
Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա, հրապարակած տվյալների համաձայն, 2016թ-ին Հայաստանից արտահանվել է 69.5 հազար կարատ՝ 2015թ-ի համեմատ աճելով 132.4%-ով և կազմել 29.9 հազար կարատ:
Մաքսային արժեքն էլ աճել է 51.46%-ով և կազմել շուրջ 45 մլն դոլար։