ԵԱՏՄ արտադրության ապրանքների մատակարարման դեպքում 15% գնային նախապատվությունն այլևս չի կիրառվի
Գործադիրի այսօրվա նիստում հաստատվեց պետության կարիքների համար գնումների մասնակի կենտրոնացված համակարգ ներդնելու, գնումների պայմանագրերի կատարման արդյունքների ընդունման գործընթացը էլեկտրոնային դարձնելու վերաբերյալ որոշման նախագիծը:
Միաժամանակ նախագծով նախատեսվում է` մինչև 70 մլն դրամ գնումների դեպքում ԵԱՏՄ արտադրության ապրանքների մատակարարման դեպքում չկիրառել 15% չափով գնային նախապատվությունը, նկատի ունենալով, որ այս պարագայում գնումները կարող են իրականացվել համեմատաբար թանկ գնով:
Այսպիսով, մինչև 70 մլն դրամ գնումների դեպքում ԵԱՏՄ արտադրության ապրանքների մատակարարման դեպքում 15% չափով գնային նախապատվությունն այլևս չի կիրառվի:
Կառավարության նիստից հետո ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը լրագրողների հետո զրույցում նշեց, որ գնային նախապատվությունը հանելը ճիշտ մոտեցում է մի քանի փաստարկներով:
«Առաջինը այն է, որ ամբողջ աշխարհի փորձը փաստում է՝ գնային նախապատվություն տալը ճիշտ գործիքը չէ, որպեսզի տեղական արտադրությանը խթանես: Ընդ որում, պետք է հաշվի առնենք նաև այն իրավիճակը, որ մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք և ԵԱՏՄ պայմանաիրավական պարտավորություններն այնպիսին են, որ մենք չենք կարող բացառապես տեղական արտադրողին ընտրել: Այդ 15 տոկոսից պետք է օգտվեն նաև բելառուսական, ղազախական, ղրղզական արտադրողները: Հետևաբար հարց է առաջանում՝ ինչու ես պետք է այդ 15%-ով խթանեմ ներմուծումը», - ասաց Վարդան Արամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ