Հանքային ջրերի արտադրության ծավալներն աճել են
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016 թվականին Հայաստանում արտադրվել է 48 մլն 396.9 հազար լիտր հանքային ջուր: 2015 թվականին համեմատ արտադրության ծավալներն աճել են 7.4%-ով:
Միևնույն ժամանակ, ինչպես տեղեկանում ենք ԱՎԾ-ից, 1%-ով աճել են աղբյուրի ջրի արտադրության ծավալները: Եթե 2015թ-ին հանրապետությունում արտադրվել է 31 մլն 629 հազար լիտր աղբյուրի ջուր, ապա 2016թ-ին՝ 31 մլն 960.2 հազար լիտր:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին