ՊԵԿ. 2016 թվականին արտահանողներին 49 մլրդ դրամ ԱԱՀ է վերադարձվել
2016 թվականի ընթացքում հարկ վճարողներին վերադարձվել է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած 49 մլրդ դրամ գումար, ինչը 5 մլրդ-ով գերազանցում է 2015 թվականի, իսկ 11 մլրդ-ով` 2014թ. ցուցանիշները: Բացի այդ, նախորդ տարվա ընթացքում ԱԱՀ վերադարձվել է ավելի մեծ թվով տնտեսվարողների. եթե 2016-ին այդ թիվը հասել է 138-ի, ապա 2015 և 2014 թթ.-ին ԱԱՀ է վերադարձվել համապատասխանաբար` 120 և 96 հարկ վճարողի: Ի դեպ, վերջին 3 տարվա ընթացքում կառավարությունը 30 տոկոսով ավելացրել է արտահանողներին վերադարձվող ԱԱՀ-ի գումարը:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, նշված արտոնությունից օգտվում են բոլոր արտահանողները` առանց ոլորտային սահմանափակման: Սակայն, վիճակագրության համաձայն, ամենաակտիվը մթերող և արդյունաբերական կազմակերպություններն են:
ԱԱՀ-ն վերադարձնելու որոշումը կայացվում է դիմումատուների հարկային և մաքսային տվյալների ուսումնասիրման և համադրման արդյունքում: Դիմումների ներկայացման առումով ևս սահմանափակում չկա. տարիներ առաջ արտահանում իրականացրած ընկերությունները նույնպես, ԱԱՀ-ը վերադարձնելու նպատակով (առկայության պարագայում), կարող են դիմել հարկային մարմին:
Հարակից հրապարակումներ`
- «Tax free». օտարերկրյա քաղաքացիներին վերադարձված ԱԱՀ-ն 2016 թվականին էականորեն ավելացել է
- Օտարերկրացիների համար ԱԱՀ վերադարձով ապրանքների արժեքի շեմը կրկնակի նվազել է
- Արտահանողների ԱԱՀ վերադարձը կնպաստի բիզնեսի զարգացմանը