Առողջություն 13:52 13/02/2017 Հայաստան

Հակառակ դեպքում, մեր քաղաքացիներն արտերկրում բժշկական օգնություն կփնտրեն. ռեկտոր

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, որը 2016 թվականի դեկտեմբերի 24-ին ընտրվեց  Երևանի պետական բժշկական համալսարանի  ռեկտոր, իսկ մինչ այդ ռեկտորի պաշտոնակատար էր, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփեց խորհրդանշական կերպով՝ ուսանողների հետ հրավիրված մեծ հանդիպման ընթացքում:  Panorama.am-ը զրուցել է ռեկտորի  հետ՝ պարզելու, թե ինչ խնդիրներ կան բուհում, և որոնք են ռեկտորի առաջիկա անելիքները։

- Պարոն Մուրադյան, բուհը Ձեզ համար նոր չէր, այնուամենայնիվ, անակնկա՞լ էր, թե սպասված այդ նշանակումը:

- Բժշկական համալսարանում աշխատանքն ինձ համար նոր չէ, աշխատում եմ արդեն շուրջ 15 տարի: Ինքս լինելով այս բուհի շրջանավարտ, հետագայում` կլինիկական օրդինատուրան, ասպիրանտուրան, դոկտորանտուրան, իմ գիտական աշխատանքները  կապված են այս բուհի հետ: 2001թ-ից արդեն դասավանդում եմ, իսկ 2003թ-ից մի քանի երիտասարդ բժիշկներով ստեղծեցինք ուրոլոգիայի ամբիոնը, ես ընտրվեցի որպես ամբիոնի ղեկավար և ղեկավարեցի այն մինչև 2011 թվականը, այնուհետև՝  2014թ.-ից եմ ղեկավարում այն:  Այնպես որ, ինձ համար բուհի հետ կապված աշխատանքները երբեք չեն եղել անակնկալ: Ինչ վերաբերում է վարչական աշխատանքին, իհարկե, այսօր բուհում կան լուրջ ձեռքբերումներ և, բնականաբար, խնդիրներ: Մեր աշխատանքները հիմնականում նախ ուղղված են լինելու մեր հաջողությունները և խնդիրները խմբագրելուն, և փորձելու ենք ծրագրային ուղղություններով դրանք լուծել:

Այսինքն՝ ընդհանուր մեր աշխատանքները, որոնք սկսվել են  նոյեմբերի առաջին օրերից՝  կապված են ծրագրի ստեղծման հետ: Ծրագիր, որը կոչված կլինի մոտակա տարիներին ապահովելու  բուհի զարգացումը, ինչպես նաև նպաստել միջազգայնացմանը:

- Ձեր պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում խոսվում է, որ ԵՊԲՀ-ում մի շարք փոփոխություններ են կատարվել, ի՞նչ փոփոխություններ են դրանք և արդյոք արդեն կարող ենք խոսել արդյունքներից:

- Կարծում եմ, որ փոփոխությունները պետք է բխեն հիմնականում ռազմավարական ծրագրից, որն այս պահին մշակման փուլում է: Դրա համար պետք է լինի թիմ, որը վերոնշյալ ծրագիրը ոչ միայն կյանքի կոչի, այլ նաև դրա իրականացնողը լինի: Այդ պատճառով նոր թիմի ձևավորման խնդիր առաջացավ և ներգրավվեցին այն մարդիկ, որոնք  գաղափարներով իրար մոտիկ են, իրար բացարձակ վստահում են և ունեն տեսլական՝  ինչպիսին պետք է լինի տարիներ հետո այս բուհը: Այդ թիմում ներգրավված են ոչ միայն փորձառու դասախոսներ, այլև ուսանողներ, շրջանավարտներ,  որոնք  նոր գաղափարների կրողներն են, երիտասարդ բժիշկներ, որոնք բժշկական ոլորտում սկսում են իրենց աշխատանքը և տեսնում են ոլորտի այն բոլոր խնդիրները, որոնք կարող էին չլինել, եթե միջազգայնացման հարցն օր առաջ լուծած լինեինք:

Հաշվի առեք, որ կոմունիկացիաներն այնպիսի զարգացում են ապրում, որ բժշկական յուրաքանչյուր նորամուծություն, այդ ոլորտում ապացուցված և կյանքի կոչված  ցանկացած ձեռքբերում, հասանելի է բոլորին, առավելապես, մեր երիտասարդ բժիշկներին: Հիմա թիմը ձևավորվում է և ծրագրի մշակումն արդեն եզրափակիչ փուլում է: Հուսով եմ, որ շուտով մենք այն կներկայացնենք հանրությանը: Ծրագրի կարմիր թելը կամ  դրա ամբողջ մեխը միջազգայնացումն է: 

- Ձեր գնահատմամբ` այսօր ի՞նչ հիմքերի վրա է կրթության որակը բժշկական համալսարանում:

- Շուրջ 100 տարի այս բուհը կա և այն հիմնական բժշկական անվտանգության ապահովողն է եղել: Բժշկական կրթությունը, որը ապահովել է մեր բուհը, թույլ է տվել ոչ միայն Հայաստանում, այլ նաև այլ երկրներում ապահովել մարդկանց կյանքի որակը, տևողությունը, առողջությունը: Երկար  ճանապարհ է անցել համալսարանը, մեծ փորձ ունի: Հաշվի առնենք, որ համալսարանում այս պահին ամեն չորրորդ ուսանողը ժամանել է արտերկրից, այս համալսարանն է, որ թույլ է տվել անցնել բոլոր պատմական փորձություններով և ապահովել բժշկական անվտանգությունը՝ Մեծ հայրենական պատերազմի տարիներին, 1988-ի երկրաշարժի ժամանակ, անկախության տարիներին, արցախյան պատերազմի տարիներին:

Այսօր բժշկական ճակատը ապահովվում են բժշկական համալսարանի շրջանավարտները: Ես բարձր եմ գնահատում մեր բժշկական համալսարանի շրջանավարտների պատրաստվածությունն ու մակարդակը: Բայց շեշտում եմ, որ ամբողջ աշխարհն այսօր  սրընթաց զարգացում է ապրում, հատկապես, բժշկական ոլորտում և մենք իրավունք չունենք բաց սահմանների, կոմունիկացիաների պարագայում, այդ զարգացումներից դուրս մնալ: Հակառակ դեպքում, մենք կունենանք մի իրավիճակ, երբ տեղեկատվական դաշտով հագեցած շրջանում մեր քաղաքացիները պարզապես արտերկրում բժշկական օգնություն կփնտրեն:

- Արտերկրի ուսանողներին հատկապես որ մասնագիտություններն են հետաքրքրում, գրավում: Եւ արդյոք տարեցտարի ավելանո՞ւմ է նրանց թիվը:

- Այս պահին ունենք շուրջ 1600 ուսանող արտերկրից  և կլինիկական օրդիանատորներ, որոնք ևս շարունակում են իրենց ուսումը ռեզիդենտուրայում: Մեր առջև նպատակ ենք դրել մոտակա երեք տարիների ընթացքում այդ թիվը հասցնել 3000-ի: Սա նաև կխթանի, կնպաստի մեր երկրի տնտեսության զարգացմանը: Հաշվի առնենք, որ բժշկական կրթության արտահանումը, բժշկական տուրիզմի ճյուղերից է: Մենք ունենալով այդպիսի հնարավորություն, չենք կարող չօգտագործել այս արտադրությունը և այդ արտադրանքը չտալ: Համոզված եմ, որ արտերկրի ուսանողների թիվն ավելացնելով մենք ոչ միայն խթանելու ենք բժշկագիտության զարգացումը, տնտեսության զարգացումն, այլ նաև մեր երկրի մշակույթը, քանի որ այդ ուսանողներն այստեղ անցկացնում են 6 տարի, լեզու են սովորում, ծանոթանում են մեր ավանդույթներին, հայկական ընտանեկան արժեքներին: Բոլոր ուղղություններով այս գործընթացը միայն դրական կարելի է գնահատել մեր երկրի համար: Բժշկության զարգացումն առհասարակ ամբողջ աշխարհում բերել է կոշտ մրցակցության բժշկական կրթություն մատուցողների կողմից: Տարբեր երկրներ իրենց ճանաչված համալսարաններով այդ մրցակցության մեջ այսօր բավականին հստակ դիրքորոշում ունեն՝  նոր ծրագրեր, նոր վերապատրաստված դասախոսական անձնակազմ և այլն: Այսինքն՝ առաջարկում են ավելի գրավիչ պայմաններ նրանց համար, որոնք ուզում են բժշկական կրթություն ստանալ:

- Կարծո՞ւմ եք՝ ծրագրի իրականացումը կնպաստի ուսանողների թվի ավելացմանը, բուհի վարկանիշի բարձրացմանը, երիտասարդ կադրերի ներգրավմանն ուսումնական պրոցեսում:

- Այս բոլոր հարցերը շաղկապակցված են: Եթե երիտասարդացում չլինի բուհում, ապա սերնդափոխություն չի կարող լինել: Երիտասարդացումը ոչ միայն սերնդափոխության, այլև գաղափարախոսության խնդիրն է լուծում: Այսօր հաղորդակցությունների, տեխնոլոգիաների զարգացման  պարագայում՝ երիտասարդ սերունդն առանցքային դերակատարում ունի բժշկագիտության զարգացման մեջ: Այստեղ մեծ սկզբունքային տարբերություն կա, անգամ 20 տարվա և դարերով եկած բժշկության և այսօրվա մեր իրականության: Երիտասարդ սերունդը առանցքային դերակատարում ունի բժշկության զարգացման գործում: Երիտասարդ կարդրերի ներգրավումը ծրագրում ունի իր ուրույն տեղը և կազմում է  ծրագրի առանցքը: Միջազգայանացումը նշանակում է ոչ միայն միջազգային բարձր վարկանիշ, այլև միջազգային առողջապահական, բժշկագիտության  ծրագրերին, գիտելիքներին ծանոթանալու հնարավորություն: Դա չի նշանակում, որ մենք շրջանավարտներ ենք պատրաստում միայն արտերկրում աշխատելու համար: Քննարկվում է այն հարցը, որ միջազգայնացումը կարող է նրան բերել, որ մեր շրջանավարտները ընտրեն մեր երկրից դուրս աշխատանքը: Միանշանակ կարող եմ ասել, որ մեր երկիրը առաջնահերթ պետք է օգտվի այդ շրջանավարտների գիտելիքներից և ձեռք բերած ունակություններից, նրանց հմտություններից: Առողջապահական մասնագիտական շուկան կփոխվի այն պահից, երբ մեր շրջանավարտները կունենան  միջազգայնացման գործընթաց: Այսինքն՝ նրանք կարող են աշխատանք ստանալ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում և իհարկե կփոխվի վերաբերմունքը բժշկի աշխատանքի վերաբերյալ: Շուկան, համապատասխանաբար,պետք է ձևավորվի նրա կրթական գիտելիքներից, ցենզից ելնելով և ոչ թե հակառակը:

Մենք փորձում ենք այսօր այնպիսի կրթություն ապահովել, որպեսզի մեր շրջանավարտը, մեր բժիշկը հնարավորություն ունենա աշխատանք գտնելու յուրաքանչյուր բարձր տեխնոլոգիաներով հագեցած կլինիկայում, բարձր ենթակառուցվածքներ ունեցող հարթակներում և սա կխթանի նաև Հայաստանի բժշկական շուկայի զարգացմանը:

Կադրային փոփոխությունների մասով նաև նշեմ, որ այդ փոփոխությունները կատարվում են երկու հիմնական սկզբունքով: Առաջինը՝  գաղափարների և ծրագրերի համախոհների համաստեղությունն է, երկրորդը՝   բացարձակ վստահությունն է՝ ազնվության, նվիրվածության, աշխատասիրության հետ կապված: Համալսարանում կա լրջագույն, ինտելեկտուալ ներուժ՝ պրոֆեսորադասախոսական կազմը, լուրջ հեռանկարներ ունեցող ուսանողներ: Եթե մենք չենք կարող այդ երկու ուղղությունները համադրել և հատման կետում գտնել համալսարանի հեռանկարները, դա կնշանակի, որ մենք լավ չենք ձևավորել մեր ծրագրերը: Ուսանողների  մի մասն այսօր չի թաքցնում, որ գերմաներեն, անգլերեն են սովորում, իրենց հետագա գործունեությունը Հայաստանից դուրս են տեսնում: Մենք չենք փորձում նրանց արգելել: Հակառակը, մենք ասում ենք՝ այստեղ ստացեք այնպիսի կրթություն, որ հպարտությամբ դրա մասին բարձրաձայնեք: Միշտ ուսանողներին ասում եմ, որ եթե ձեր ծնողը դժվարությամբ կարողանում է Ձեզ բժշկական կրթություն ստանալու հնարավորություն տալ, ապա միջնորդությամբ միայն գնահատական ստանալու ձգտումն անընդունելի է: Պետք է գիտակցել, որ կարևորը կրթությունն է: Մենք այսօր գնում ենք այն ճանապարհով, որ փորձում ենք բուհի միջազգային  վարկանիշը բարձրացնել, կրթական մակարդակը բարձրացնել, դրա համար պետք է սովորել:  Ուստի բժշկական կրթությունում միջնորդություններով սովորելը անընդունելի է: Նույն է, որ հիվանդանոցում միջնորդեն, որ իրենց անգրագետ բարեկամը գա բուժօգնություն տրամադրի: Երբեք այդպիսի բան չեն անի, նրանք կուզենան լավագույն բժիշկն իրենց հարազատին վիրահատի:

- Պարոն Մուրադյան, ինչ եք Ձեր առջև անձամբ դրել, ինչ նպատակ ունենք:

- Անձնավորված չէի ցանկանա խոսել, ես կուզեի խոսել համալսարանի ամբիցիաների մասին: Յուրաքանչյուր ստեղծագործություն ցանակացած ոլորտում  կյանքի է կոչվում ամբիցիաներից ելնելով: Առանց այդ ամբիցիաների չի կարող գոյատևել բժշկությունը, գիտությունը և շատ կուզեի, որ մեր ամբիցիաները՝ մեր շրջանավարտների, վարչական կազմի, դասախոսական անձնակազմի՝ մի ուղղվածության լինի՝ ճանաչում բերել հայկական բժշկական մտքին աշխարհում, բժշկական կրթության միջազգայնացմանը,  և թույլ տա բժշկական կրթության միջազգային ճանաչումը էլ ավելի մեծ թափ ստանա: Սա կարծում եմ՝ ամենամեծ նպատակը կլինի այն, եթե մեր շրջանավարտները, որոնք  այսօր աշխատում են Կալիֆոռնիայում, Ավստրալիայում, Կանադայում՝ հպարտությամբ ասեն, որ իրենք Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ են:

- Նախարարի պաշտոնը թողնելուց հետո անմիջապես գնացիք վիրահատարան: Հիմա շարունակո՞ւմ եք վիրահատություններ անել:

- Չեմ թաքցնում, որ առավոտյան նախքան աշխատանքի գալը և օրվա երկրորդ կեսը ես լինում են կլինիկաներում: Ես չեմ կարող դրանից կտրվել, դա ինձ օդի պես անհրաժեշտ է: Մեծ գիտակցում և պատասխանատվություն է պահանջում հասկանալ, որ միայն վիրահատարանում լինելով չես կարող հիվանդի առողջությունը վերականգնել: Եվ եթե չես կարողանալու հիվանդի հետ քո ամբողջ աշխատանքային օրը և անհրաժեշտ պահին իր կողքը լինել, վիրահատություն իրականացնելն ինքնանպատակ չէ: Այդ իսկ առումով, ես հիմա ավելի քիչ եմ վիրահատում, քան կուզենայի: Սակայն չեմ կարող կտրվել ոչ հիվանդանոցներից, ոչ հիվանդներից, որոնք  մինչ օրս ինձ դիմում են: Հուսով եմ, որ դեռ երկար կկարողանամ սպիտակ խալաթով ծառայել այն կոչմանը, որն ինքս ընտրել եմ ժամանակին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}