Իսրայելյան. «Նաիրիտ»-ում ապամոնտաժում են սարքավորումները
«Նաիրիտ» գործարանում ապամոնտաժում են պահեստային սարքավորումները: Այսօր հայտարարեց «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը: Նա մտահոգված է՝ եթե սարքավորումները մոտաժվեն, արդեն ոչ մի ներդրող էլ չի գա:
«Եվրոպա-Ասիա հոլդինգի ղեկավարը հանդիպել է վարչապետին, պատրաստ էր խոշոր ներդրում կատարել ոչ միայն Նաիրիտում, այլ ծրագրեր էլ կային, սակայն մինչ օրս արձագանք չկա»,-ասաց Իսրայելյանը:
Գործարանն այսօր ունի 100 մլն դոլար, եթե բարեխիղճ օտարում իրականացվի, Իսրայալյանի խոսքով, կլինի 50-60 մլն դոլար, հակառակ դեպքում՝ 20-25 մլն:
«Ինձ թվում է՝ գործարանի համակարգող խումբը դեռ կպայքարի: Կփորձեն առողջացման ծրագրի վերաբերյալ հանդիպում կազմակերպել վարչապետի հետ, լուծարման գործընթացը կասեցնեն, փորձեն վարչապետին համոզել, որ գործարանը կարող է աշխատել: Եվ ամենակարևորը ներդրումների պատրաստ ընկերությանը հրավիրեն Հայաստան: Հույսս սա է միայն»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը կքննարկի «Նաիրիտ»-ը վերագործարկելու ցանկացած ծրագիր. վարչապետ
- Դավիթ Հարությունյանը՝ «Նաիրիտ»-ը սնանկ ճանաչելու մասին
- «Նաիրիտ»-ը սննկացավ. «Ժողովուրդ»
- Դատարանը «Նաիրիտ»-ին սնանկ է ճանաչել
- «Նաիրիտ»-ի հարցը քառօրյայից քառօրյա գլորելը ճիշտ մոտեցում չէ. Նաիրա Զոհրաբյան
- Կարեն Կարապետյան. ««Նաիրիրտ»-ի աշխատակիցների նկատմամբ անմարդկային է նման վերաբերմունքը