Կարայան. Ուզում են որոշ ուժեր, թե չէ, այդ աճն ապահովելու ենք
Ուզում եմ լինենք լավատես, չփորձենք ինքներս մեզ վատ իմպուլսներ տալ: ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի երկրորդ փուլի շնորհանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Նրա խոսքով, պետական բյուջեով նախատեսված 3.2 տոկոսն աճն ապահովվելու է:
«Առնվազն դա իրականացնելու ենք: Անկախ այն հանգամանքից ուզում են որոշ ուժեր, թե չեն ուզում, այդ տնտեսական աճը մենք ապահովելու ենք»,-ասաց նախարարը:
Կարայանն ասաց, որ տեքստիլի ոլորտում կառավարության հավանությանն արժանացած ներդումային ծրագրերի իրականացման դեպքում կստեղծվի 2300 նոր աշխատատեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան