Նարեկ Գալստյան. ՍԴՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին
Արհեստական խոչընդոտների պատճառով ՍԴՀԿ-ն չի կարողանում այս պահին մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը:
Մինչ Երևանի ավագանու ընտրությունները կլինեն ակտիվ արտախորհրդարանական ուժ:
«Անպայման կմասնակցենք Երևանի ավագանու ընտրություններին, որևէ խոչընդոտ չի կարող հետ պահել մասնակցությունից: Ամենայն հավանականությամբ առանձին կմասնակցենք»,-ասաց Ն. Գալստյան:
Նրա խոսքով, երկու օրվա ընթացքում իրենք չեն հասցնի առանձին ցուցակ կազմել ու փաստաթղթեր ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Նա նշեց, որ Ծառուկյան դաշինքից դուրս է եկել այնտեղ տիրող անառողջ մթնոլորտի ու ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու պատճառով, կարծիք հայտնեց, որ դաշինքում տեղի ունեցող գործընթացների վրա ազդեցություն ունի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Ամեն ինչ շատ նորմալ էր ընթանում, մեր բոլոր ռեյտինգային թեկնածուներն աշխատում էին: Արդեն նախընտրական շտաբներ էինք ստեղծել: Հետո միանգամից իրավիճակը փոխվեց, մամուլը սկսեց գրել, մենք մամուլից սկսեցինք իմանալ գործընթացների մասին»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Ծառուկյանի մամուլի խոսնակի տարածած հայտարարություններին, թե ՍԴՀԿ ու Վերակազմյալ ՍԴՀԿ-ի միջև տարաձայնություններ են եղել, Ն. Գալստյանն ասաց.
«Այդ հարցն անգամ բանակցությունների սեղանին դրված չի եղել: Դա չէր կարող որևէ դերակատարություն ունենալ, մենք անգամ ժամանակ չենք վատնել դա քննարկելու համար»:
Հարակից հրապարակումներ`
- Ծառուկյանի խոսնակն արձագանքում է ՍԴՀԿ հայտարարությանը
- ՍԴՀԿ-ն դադարեցնում է Գագիկ Ծառուկյանի գլխավորած միավորման հետ քննարկումները