Կարեն Խաչանովը դուրս մնաց պայքարից
Ռուսաստանը ներկայացնող հայազգի 20-ամյա թենիսիստ Կարեն Խաչանովն անհաջողության է մատնվել Հոլանդիայում ընթացող Ռոտերդամի մրցաշարի առաջին իսկ շրջանում` 2 սեթում 6:7, 6:7 հաշվով զիջելով Խորվաթիայի ներկայացուցիչ Բորն Չորիչին: Այս մասին տեղեկացնում է gotennis.com-ը:
Հանդիպումը տևել է 2 ժամ, 16 րոպե: Նախկինում այս երկու թենիսիստները միմյանց հետ չէին մրցել: Ռոտերդամի մրցաշարի 2-րդ շրջանում Չորիչի մրցակիցը կլինի իր հայրենակից Մարին Չիլիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները