Պետական կազմակերպությունների կողմից զբաղեցրած շենքային տարածքները արդյունավետ չեն օգտագործվում. վարչապետ
Պետական կազմակերպությունների կողմից փաստացի զբաղեցրած շենքային տարածքները ոչ բոլոր դեպքերում են համապատասխանում նորմատիվորեն հաստատված պահանջներին, որոշ դեպքերում թերբեռնված են կամ առհասարակ արդյունավետ չեն օգտագործվում: Այս մասին գործադիրի այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Այդ նպատակով վարչապետը հանձնարարեց գործադիր մարմինների բոլոր ղեկավարներին համատեղ աշխատելով Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ, մեկամսյա ժամկետում ուսումնասիրել զբաղեցրած շենքային տարածքների օգտագործման արդյունավետությունը և ներկայացնել միասնական հստակ առաջարկություն՝ այդ տարածքների օպտիմալացման և առավել նպատակային օգտագործումն ապահովելու վերաբերյալ: