Տնտեսություն 16:22 16/02/2017 Հայաստան

Մինչև հունիս մթերող ընկերությունները գյուղացիների պարտքերի 90 տոկոսը պետք է մարեն. Իգնատի Առաքելյան

«Ձմեռը պետք է ցուրտ լինի, կարևորը ձյունառատ էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ պատասխանելով հարցին, թե հաշվի առնելով ցուրտ ձմեռը՝ ինչպիսի աջակցություն է նախատեսվում գյուղացիական տնտեսություններին, ջերմատներին:

Նրա խոսքերով՝ դեռ վաղ է գնահատել, թե այգիները որքանով են տուժել:

«Կային օրեր, երբ աննախադեպ ցուրտ էր, և այն խաղողի այգիները, որոնք չեն թաղվել, հնարավոր է վնասվեն: Գարնանն ավելի պարզ կերևան ցրտահարության հետևանքները»,- ընդգծեց գյուղատնտեսության նախարարը:

Ինչ վերաբերում է ջերմոցային տնտեսություններին, Իգնատի Առաքելյանը նշեց, որ գազի սակագնի նվազումն արդեն մեծ օգնություն էր ջերմատներին, իհարկե, դա չի նշանակում, որ ջերմատների բոլոր հարցերը լուծվել են:

«Մենք շարունակում ենք իրենց հետ բանակցել, թե ինչ խնդիրներ կան, քանի որ արտահանման ծավալների աճի համար կարևոր նշանակություն ունեն ջերմոցները:  Հարցերը քննարկում ենք, փորձում ենք լուծում տալ»,-  նշեց Իգնատի Առաքելյանը:

Գյուղատնտեսության նախարարը ներկայացրեց նաև նախարարության կողմից իրականացվող մի շարք ծրագրերը: Նա տեղեկացրեց, որ տարեսկզբից մեկնարկել են սուբսիդավորման ծրագրերի համար նախատեսված մրցույթները:

Ըստ նրա՝ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրով բյուջեով նախատեսված էր 456 միլիոն դրամի պատվաստանյութեր գնել՝ տարբեր ախտորոշիչ և համաճարակային պատվաստման գործողությունների համար, սակայն մրցույթի արդյունքում հաղթող ընկերությունը ներկայացրել էր գին, որից հետո բանակցությունների արդյունքում այդ գները նվազել են. արդյունքում ծախսվելու է 411 միլիոն դրամ և կտնտեսվի 30 միլիոն դրամ:

Ինչ վերաբերում է պարարտանյութերի ձեռքբերմանը, Իգնատի Առաքելյանը նշեց, որ անցկացրել են շուկայի ուսումնասիրություն, որի շրջանակներում մրցույթին հրավիրվել են մասնակցելու բոլոր ներմուծողներին: Ըստ նախարարի՝ մասնակցել է 19 ընկերություն թե՛ Հայաստանից, թե՛ Գերմանիայից, Անգլիայից, Շվեյցարիայից և Ռուսաստանից:

«Մեր պահանջը եղավ այն, որ ընտրենք այն ընկերություններին, որոնք կտրամադրեն նվազագույն գին և չեն հավակնի ստանալ լրացուցիչ վարկ՝ պարարտանյութը բերելու համար: Անցյալ տարի պարարտանյութ բերելու համար մենք տրամադրել էինք 4 մլրդ դրամի չափով ցածր տոկոսադրույքով վարկ, իսկ մոտ 2 մլրդ 110 մլն դրամ տրամադրել էինք պարարտանյութի սուբսիդավորման համար: Այս տարի մենք այդ 4 միլիարդը չենք տրամադրում, իսկ սուբսիդավորմանը կուղղվի ընդամենը  900 միլիոն դրամ: Բյուջեով նախատեսված էր 2 միլիարդ 110 միլիոն դրամ, արդյունքում 1 միլիարդ 200 միլիոն դրամ կտնտեսենք»,- նշեց Իգնատի Առաքելյանը:

Նախարարի տեղեկացմամբ` պարարտանյութերի մատակարարման մրցույթում հաղթող են ճանաչվել նվազագույն գնային առաջարկ ներկայացրած Մասիսի «Բերրիություն», ռուսական «Տորգովիյ դոմ Դոնսկոյ Ագրոխիմցենտր» և իրանական պարարտանյութ ներմուծող «Բարան գրուպ» ընկերությունները: Սուբսիդավորման արդյունքում պարարտանյութը գյուղացիական տնտեսություններին կտրամադրվի նախորդ տարվա գներով:

Անդրադառնալով մթերման դիմաց պարտքերի վճարումներին` Իգնատի Առաքելյանը նշեց, որ այս պահի դրությամբ ընդհանուր պարտքը, ըստ մթերողների ներկայացրած տվյալների, կազմում է շուրջ 1 մլրդ 467 մլն դրամ: Ըստ նրա՝  գյուղնախարարությունը մշտական կապի մեջ է մթերող կազմակերպությունների հետ և հետևում է մարումների գործընթացին, կազմված է մարումների ժամանակացույց, համաձայն որի մինչև հունիս ամիս պարտքերի 90 տոկոսն արդեն մարված կլինի (փետրվարին` շուրջ 586 մլն, մարտին` 415 մլն, ապրիլին` 160 և այլն):

Իգնատի Առաքելյանը նաև հայտնեց, որ «Վինար» ընկերության պարտատերերը շուտով ամբողջությամբ կստանան իրենց հասանելիք գումարները:

Դատախազությունից, որը Գյուղնախարարության միջնորդությամբ քննում է «Վինարի» գործը, օրերս տեղեկացրել են, որ այս պահին գործարանի պահեստներում առկա է 12 հազար դեկալիտր սպիրտ, որը ՊԵԿ-ի քննչական վարչությունը կապարակնքել է, իսկ այդ քանակը բավարարում է, որպեսզի գյուղացիական տնտեսություններին ունեցած պարտքերն ամբողջությամբ մարվեն: Նախարարի խոսքերով` մի քանի օր ժամանակ է տրվել ընկերությանը իրացումը կազմակերպելու համար, և եթե «Վինարը» սպիրտը չիրացնի, ապա նախարարությունը դարձյալ կմիջամտի և կկազմակերպի վաճառքը:

Նախարարը նաև հայտնեց, որ հաջորդ շաբաթ գյուղտեխնիկայի տրամադրման ծրագիրն արդեն կներկայացվի քննարկման, նախատեսվում է ապահովել շատ ցածր տոկոսադրույքներ, որպեսզի բոլոր վարկունակ գյուղացիական տնտեսությունները, կոոպերատիվները, համայնքներն առանց սահմանափակումների կարողանան ձեռք բերել իրենց անհրաժեշտ տեխնիկան:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:33
Սահմանը հարյուր տոկոսով բաց է, ով ինչ ցանկանա, կարող է ներկրել. Վարդան Հարությունյան
Լրագրողները հետաքրքրվեցին, թե օրինակ՝ շաքարավազ քանի՞ ընկերություն է ներկրում
Աղբյուր` Panorama.am
14:27
Այս տարի ևս բերքառատ եղավ մեզ համար. Փաշիկ Ալավերդյան
«Մենք համարում ենք աշխատանքը բավարար»։
Աղբյուր` Panorama.am
14:22
Բաբլոյան. Ադրբեջանի ագրեսիան ապացուցեց, որ ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի
«Օգտվելով առիթից՝ ես կոչով դիմում եմ իմ գործընկերոջը՝ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակին՝ նպաստելու խնդրի խաղաղ ճանապարհով լուծմանը»:
Աղբյուր` Panorama.am
14:19
ՊԵԿ նախագահն իր ունեցվածքի, խոշոր ընկերություններում ստուգումների մասին
Հարցին, թե ինչպե՞ս են հարստացել Հայաստանի պաշտոնյաները, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Ես շատ գիտեմ ինչպես են հարստացել, ուրիշի կարողությունն էլ չեմ հաշվում»:
Աղբյուր` Panorama.am
14:05
ԵԽԽՎ-ն ընդունեց նախագահի իմպիչմենտը նախապատրաստող բանաձևը
​Բանաձևը ստացավ 154 կողմ, 30 դեմ և 13 ձեռնպահ ձայներ
Աղբյուր` Panorama.am
13:56
Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով փաստաբանների նկատմամբ դատական սանկցիա կիրառվեց
«Հետաքրքիր է, թե կոնկրետ իմ որ գործողության կապակցությամբ է դատարանն իմ նկատմամբ որոշել սանկցիա կիրառել»:
Աղբյուր` Panorama.am
13:53
Հայկ Ֆարմազյան. «Ռոստելեկոմը» շարունակելու է ակտիվ երիտասարդների կողքին լինել
AIESEC-ի համաժողովի հիմնական թեման Առաջնորդության ձևավորումն էր, ինչը Հայաստանում միավորել էր ավելի քան քառասուն տարբեր ազգության երիտասարդների մեկ գաղափարի շուրջ։
Աղբյուր` Panorama.am
13:47
Թեժ քննարկում․ Սամեդ Սեյիդովը ԵԽԽՎ-ում հանդես եկավ Ագրամունտի «պաշտպանական ճառով»
Քննարկումից հետո վեհաժողովում տեղի կունենա բանաձևի քվեարկությունը։
Աղբյուր` Panorama.am
13:43
Մյուս առաջնություններում կբարձրացնեմ այդ քաշը. Սիմոն Մարտիրոսյան
Սիմոն Մարտիրոսյանը դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն։
Աղբյուր` Panorama.am
13:27
«Գրքի բանկ»՝ Երևանում
Նվիրատվության տաղավարն այս տարի կրկին տեղադրվել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հարևանությամբ:
Աղբյուր` Panorama.am
13:15
Մոսկվայում հայ գործարար է մահացել
Նա շինարարական ընկերության ղեկավար է:
Աղբյուր` Panorama.am
13:01
«Եթե ունեք ինֆորմացիա՝ տրամադրեք». ՊԵԿ նախագահը՝ լրագրողներին
«Նորմալ երևույթ է, եթե ինչ-որ մեկն իր աշխատանքի ընթացքում խախտում է լիազորությունները...»
Աղբյուր` Panorama.am
12:47
Հայաստանում ներդրումներ կատարում են միայն հստակ քաղաքական շահեր ունեցողները. տնտեսագետ
«Եթե մենք չենք վստահում մեր տնտեսությանը, ապա ինչո՞ւ պետք է օտարերկրացին վստահի և ներդրում կատարի Հայաստանում»:
Աղբյուր` Panorama.am
12:44
Հիմա մենք 2016 թիվը փոխել չենք կարող. Ջանջուղազյան
«Մնացած գումարները հնարավո՞ր չէր ուղղել ջրամաբարների կառուցմանը, որպեսզի այսօր Սևանա լճից ևս 100 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնել տնտեսական անհրաժեշտություն չառաջանար»:
Աղբյուր` Panorama.am
12:40
Հրդեհ է բռնկվել Թիվ 1 տուն-ինտերնատի հարևանությամբ
Հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 1 բիս կանչ
Աղբյուր` Panorama.am
12:35
Նախորդ տարի ԵԱՏՄ-ից ՀՀ պետական բյուջե փոխանցվել է 3 մլրդ դրամ պակաս մաքսատուրք. Վարդան Հարությունյան
2016 թվականին պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 79.7 մլրդ դրամ
Աղբյուր` Panorama.am
12:30
Վրաստանի ողջ տարածքում «խելացի տեսախցիկներ» կտեղադրվեն
Փորձարկման արդյունքները ցույց են տվել, որ խախտումները սարքերի «աչքից» չեն վրիպում:
Աղբյուր` Panorama.am
12:20
Վթարային ջրանջատում Երևանում, Աշտարակում, Սոլակում
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Աղբյուր` Panorama.am
12:06
Սերժ Սարգսյանը ստորագրել է ԱԺ ընդունած մի շարք օրենքներ
հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Աղբյուր` Panorama.am
12:05
ԵԽԽՎ-ն այսօր կքննարկի նախագահի իմպիչմենտի վերաբերյալ բանաձևը
Պեդրո Ագրամունտի իմպիչմենտին, հնարավոր է, մնացել են հաշված ժամեր։
Աղբյուր` Panorama.am
12:00
Այն դրամաշնորհները, որոնց մի մասը չեն կատարվել, տեղափոխվել են հաջորդ ժամանակահատված. Նախարարի տեղակալ
«Բոլորը հաշվեգրված պարտավորությունները կատարվել են այն չափով, ինչքանով ստանձնվել են»
Աղբյուր` Panorama.am
11:50
«The economist». Պատերազմը կարող է վերջ դնել քրիստոնյաների դարավոր պատմությանը
Ոմանց համար Սիրիայի քաղաքացիական պատերազմը վերջ դրեց երկար ձգվող դարին:
Աղբյուր` Panorama.am
11:39
Ժիրայր Սեֆիլյանն ու Ներսես Պողոսյանը ոտքի չկանգնեցին
Դատական նիստը հետաձգվել է
Աղբյուր` Panorama.am
11:25
Սուրենավանում օձի խայթոցից աղջիկ չի մահացել. գյուղապետը հերքում է
«Միլիարդ տոկոսով մեր գյուղում նման դեպք չի եղել, գաղտնի պահելու բան չի»։
Աղբյուր` Panorama.am
11:13
Հարկային եկամուտների տեսակարար կշիռն ավելացել է. Ատոմ Ջանջուղազյան
Նրա խոսքերով՝ հարկերի և տուրքերի մասով բյուջեն համալրվել է 1 տրիլիոն 80 մլրդ դրամի չափով
Աղբյուր` Panorama.am
11:06
Կիևի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել
Mercedes մակնիշի մեքենայի վարորդը մահացել է:
Աղբյուր` Panorama.am
10:53
Սիրիացի երգչուհի Նասրիին լիբանանյան օդանավակայանում ձերբակալել են
Երգչուհին հայտարարել է, որ թմրադեղը գցել են իր մոտ, չգիտի՝ ով է դա արել:
Աղբյուր` Panorama.am
10:33
Մերկելի կոչը Եվրոպային
«Մենք ևս պետք Է մասնակցություն ունենանք Սիրիայի իրադրության խաղաղ կարգավորման գործընթացին»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հովհաննես Բաչկով. Թիմային համախմբվածության շնորհիվ կարողացանք հաղթանակ կորզել
13:50 27/06/2017

Հովհաննես Բաչկով. Թիմային համախմբվածության շնորհիվ կարողացանք հաղթանակ կորզել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}