«Ռեալի» կամային հաղթանակը
Մադրիդյան «Ռեալը» գնդակների լավ տարբերության հասավ «Նապոլիի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում։
Արդեն 8-րդ րոպեին նեապոլցիներն անսպասելիորեն առաջ անցան հաշվի մեջ. Լորենցիո Ինսինյեն որոշեց հարվածել 30 մետր հեռավորությունից, և այդ հարվածը պսակվեց հաջողությամբ։ Բաց թողած գոլին «Ռեալը» 18-րդ րոպեին պատասխանեց դարպասի գրավմամբ. աչքի ընկավ Քարիմ Բենզեման։
Երկրորդ խաղակեսում «Ռեալը» ևս 2 գոլ խփեց։ Նախ Կրոոսը Ռոնալդուի փոխանցումից հետո գնդակն ուղարկեց դարպասի անկյունը, իսկ այնուհետև Կազեմիրոն գեղեցիկ հարվածով հաստատեց հանդիպման վերջնահաշիվը՝ 3։1։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ