Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

17:43 ԼՂՀ
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների

և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում պատգամավորները մտքեր են փոխանակել 5-րդ նստաշրջանի օրակարգում ներառված հարցերի շուրջ և ստացել համապատասխան պարզաբանումներ: 6-րդ գումարման ԱԺ 5-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը տեղի կունենա մարտի 30-ին 11:00-ին:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության ԱԺ

17:39 Աշխարհում
ՀՀ ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովը հյուրընկալել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մի խումբ ուսանողների,

ովքեր պրակտիկա են անցնում ՀՀ օրենսդիր մարմնում: ԱԺ փոխնախագահը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ԼՂ հիմնահարցի կարգավորման հնարավորություններին, ապրիլի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերի, մասնավորապես՝ ՀՀԿ-ի հաղթելու շանսերին, ընտրակեղծարարության հնարավորությանն ու դրա բացառման մեխանիզմներին, քարոզչության նպատակներով վարչական ռեսուրսների օգտագործմանը, ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններին և այլն:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ

17:35 Աշխարհում
Մարտի 27-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Մ. Բադեյանին ընդունել է Քուվեյթի թագաժառանգ շեյխ Ն. ալ-Ա. ալ-Ջաբեր Ալ-Սաբահը

Դեսպան Բադեյանն ընդգծել է երկու բարեկամ երկրների միջև իրականացված տարբեր մակարդակների փոխայցելությունների կարևորությունը` հատկապես շեշտադրելով ՀՀ նախագահի և վարչապետի Քուվեյթ կատարած այցերը: Դեսպանը նաև հույս է հայտնել մոտ ապագայում Քուվեյթի Պետության բարձր մակարդակի պատվիրակություններ հյուրընկալել Հայաստանում:
Աղբյուր՝ mfa.am 

17:12 Աշխարհում
Խոհարարական հին գրքում քարրի հավի բաղադրատոմս են գտել

Հայտնագործությունն արվել է բենեդիկտների վանքի արխիվներում:
Աղբյուր՝ Mirror

16:44 Աշխարհում
Գրագողության համար Սթիվեն Քինգից 500 միլիոն դոլար են պահանջում

The Rook կոմիքսների հեղինակը պնդում է, որ «Մութ աշտարակ»- ի հերոսն «արտագրվել է» The Rook- ի Ռեստին Դեյնից:
Աղբյուր՝  TMZ

16:33 Աշխարհում
«Ջումանջի» նոր ֆիլմում անիծված կլինի վիդեոխաղը

Խաղի մասին առաջին ֆիլմն էկրաններին է հայտնվել 1995 թվականին:
Աղբյուր՝ Entertainment Weekly

15:30 Աշխարհում
«Սարդ մարդը» ֆիլմի նոր թրեյլերը համացանցի հիթ է դարձել

Մեկ օրվա ընթացքում հոլովակը 10 միլիոն դիտում է հավաքել:

14:30 Հայաստան
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մարտի 29-ի նախագահության նիստում Խաչատուր Մելիքսեթյանը միաձայն ընտրվեց ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում

Նա 2012 թ-ից մինչ այժմ զբաղեցրել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտական գծով փոխտնօրենի պաշտոնը, իսկ 2013 թ-ից ԱԷՄԳ (МАГАТЭ) հրաբխային վտանգների գծով միջազգային հրավիրյալ փորձագետ է: Խ. Մելիքսեթյանը 29 գիտական հոդվածի, 2 մենագրության և միջազգային գիտաժողովներում ներկայացված 28 զեկույցի հեղինակ է:
Աղբյուր՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա

14:04 Հայաստան
ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում` շրջելով մարզային փրկարարական վարչությունում, Ճգնաժամային կառավարման կենտրոնում, հրշեջ-փրկարարական ջոկատներում,

Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի, Հիդրոմետ ծառայության, Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության մարզային ստորաբաժանումներում:
ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության և «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի  մարզային ստորաբաժանումներում նախարար Դ. Տոնոյանը հանձնարարել է աշխատանքում լինել առավել աչալուրջ և խիստ` հնարավորինս նվազեցնելու համար տեխնածին դժբախտ դեպքերի ռիսկը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ
 

13:53 Հայաստան
Մեկնարկել է պատվաստանյութերի բաշխման և գյուղատնտեսական կենդանիների պատվաստումների գործընթացը

«Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում մի շարք  հիվանդությունների նկատմամբ իրականացվում են  անասնահակահամաճարակային կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներ, իսկ ծառայությունների մատուցումը պատվիրակվում է նախարարության «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: 2017 թվականին նախատեսված է իրականացնել խոշոր և մանր եղջերավոր կենդանիների հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներ:
Աղբյուր՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

13:40 Աշխարհում
ՀՀ գլխավոր դատախազի կողմից 24.03.2017թ.-ին Հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին է հանձնվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործը: ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
Աղբյուր՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն

13:25 Հայաստան
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում մեկնարկել են այգու կառուցման աշխատանքները:

Հանդիսավոր արարողությանը ներկա է եղել Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դ. Գրիգորյանը: Նոր այգում նախատեսվում է կառուցել մանկական խաղահրապարակ, տեղադրել մարզասարքեր, նստարաններ, աղբամաններ, ճեմուղիներ և քաղաքացիների ժամանցի համար նախատեսված այլ հարմարություններ:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

13:12 Աշխարհում
2016 թվականին մայրաքաղաքում վերանորոգվել ու ամրացվել է 138 շքապատշգամբ

Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի տարեկան հաշվետվության էլեկտրոնային տարբերակը տեղադրված է Երևանի քաղաքապետարանի yerevan.am պաշտոնական կայքում:

11:00 Աշխարհում
1886 թվականին այս օրը նշվում է «Կոկա-Կոլայի» ծնունդը

Գնդապետ Ջոն Պեմբերտոնն Ատլանտայում փորձել է գլխացավի դեմ միջոց գտնի և այդ նպատակով անսովոր օշարակ է եփել:

10:39 Հայաստան
Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Դու մենակ չես...» բարեգործական համերգը,

որի հասույթը տրամադրվելու է անապահով կանանց կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար: Սկիզբը՝ մարտի 30- ին 19:00- ին:

10:25 Հայաստան
«Ֆարմատեք» դեղագործական ընկերությունում բացվել է ֆրանսիական Laboratoires ANIOS ընկերության հոսքագիծը։ Կարմիր ժապավենը կտրել են ՀՀ առողջապահության նախարար Լ. Ալթունյանը

և կազմակերպության հիմնադիր-տնօրեն Բ. Լյուտարը: Լ. Ալթունյանը նշել է, որ աշխարհում՝ հատկապես առողջապահության ոլորտում, ախտահանիչների մեծ շուկա ունեցող ԱՆԻՈՍ-ը բացի Ֆրանսիայից, Իտալիայից, Շվեյցարիայից և Թուրքիայից այսուհետև կարտադրվի նաև Հայաստանում` Պատշաճ արտադրական գործունեության հավաստագիր ունեցող դեղագործական ընկերությունում։
Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն

10:12 Հայաստան
ՀՀ- ում Չինաստանի դեսպան պարոն Թ. Էրլունի ղեկավարած պատվիրակությունը մարտի 28- ին հյուրընկալվել է ՀՀԿ կենտորնական շտաբում

Քննարկվել են գալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, կուսակցության ընթացիկ գործունեությունը և առաջնահերթությունները:
ՀՀԿ նախագահի տեղակալ Մ. Լալայանը ողջունեց հյուրերին՝ մատնատնշելով Հայաստանի Հանրապետական կուսակցության և Չինաստանի Կոմունիստական կուսակցության երկկողմ հարաբերությունների կարևորությունը:
Աղբյուր՝ ՀՀԿ

Տեսանյութեր

Դաշնակցական թեկնածու. Օրենքը պետք է զարգացնի կրթությունը, ոչ թե խոչընդոտի
16:51 29/03/2017

Դաշնակցական թեկնածու. Օրենքը պետք է զարգացնի կրթությունը, ոչ թե խոչընդոտի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}