Հայերենից քննություն հանձնող պատգամավորի երկու թեկնածուները 30-ից 30 են ստացել
Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի և ՀՀ կրթության և գիտության նախարարի «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին» հրամանի՝ Կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվել է ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացիների հայերենի իմացությունը ստուգող քննություն:
ԿԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախարարությունը երկու քաղաքացիներից ստացել է դիմում հայտ և սահմանված ժամկետում և հաստատված ընթացակարգով փետրվարի 15-ին, և փետրվարի 16-ին կազմակերպվել է հայերենի իմացությունը ստուգող քննություն:
Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող երկու քաղաքացիները ստացել են հայերենի իմացությունը հավաստելու համար բավարար միավորներ /30 միավոր՝ 30 առավելագույնից/: ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացիներին տրամադրվել է հայերենի իմացությունը հավաստող տեղեկանք:
Հարակից հրապարակումներ`
- ԿԳՆ-ում տեղի է ունեցել պատգամավորի թեկնածուի հայերենի իմացությունը ստուգող քննություն
- Սերգո Երիցյանը պարզաբանում է, ո՞ր թեկնածուները հայերենի քննություն պետք է հանձնեն
- Կստուգվի ԱԺ պատգամավորի թեկնածուների հայերենի իմացությունը
- Պատգամավորների համար, հնարավոր է, հայերենի իմացությունը սահմանադրորեն պարտադիր լինի
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ