Կալինինգրադի քաղաքապետը կշտամբել է կանանց տղամարդկանց այծիկների հետ համեմատելու համար
Կալինինգրադի քաղաքապետ Ալեքսանդր Յարոշուկը կարծում է, որ կանանց կողմից տղամարդկանց այծիկների հետ համեմատելն արդար չէ:
«Տղամարդիկ այծեր չեն, այլ աշխատասեր են»,-ասել է քաղաքապետն ու ընդգծել, որ իսկական տղամարդիկ ընտանիքի գլուխն են, միաժամանակ խոստովանել, որ նմանները հիմա քիչ են:
Ռուսական աղբյուրի փոխանցմամբ, Յարոշուկը նաև նշել է, որ կանայք տղամարդկանցից ավելի երկար են ապրում, քանի որ ամեն ինչ իրենց մեջ չեն գցում, այլ լացում են ու բղավում:
«Դրա համար էլ մենք 10-15 տարով քիչ ենք ապրում»,-ասել է նա: