Իրավունք 17:36 17/02/2017

Անչափահասին պահում են քննչականում, իսկ փաստաբանին թույլ չեն տալիս տեսակցել նրան

Երևանի բնակիչ, 17-ամյա Նարեկ Ս.-ին իրավապահները թմրամիջոց պահելու կասկածանքով երեկ գիշերվանից տեղափոխել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, իսկ փաստաբանին թույլ չեն տալիս տեսակցել նրան։ Այդ մասին Panorama.am-ին ահազանգեց Փաստաբանների պալատի փաստաբան Լիանա Բալյանը։

«Գիշերը ժամը 11-ից բերման են ենթարկել ոստիկանություն ու մինչև հիմա սոված-ծարավ պահում են այնտեղ։ Ժամը 3-ին երեխայի ծնողները ներգրավել են ինձ որպես պաշտպան, եկել եմ ոստիկանություն, պահանջել բերման ենթարկելու որոշման հիմքերը։ Հայրը ինձ ներկայացրել է, որ տեղում բացատրություն են վերցրել, բայց ինքը՝ որպես անչափահասի օրինական ներկայացուցիչ, բացատրությունը չի ստորագրել։ Խախտվել է երեխայի իրավունքը, ոչ էլ նրան ներկայացրել են փաստաբան ունենալու իրավունքը», -մեզ հետ զրույցում ներկայացրեց փաստաբանը։

Նա տեղեկացրեց, որ այդ գործով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Էդիկ Կարապետյանից պահանջել է բերման ենթարկելու որոշման հիմքերը և բացատրությունը, սակայն քննիչը հրաժարվել է դրանք տրամադրել փաստաբանին։

«Քննիչի մոտ քրեական օպերատիվ աշխատողներն են եղել։ Ես հարցրի, թե ինչ իրավունքով են նրանք ներկա այստեղ, ինձ քննիչը պատասխանում է, թե անվտանգությունն են ապահովում։ Բայց չէ՞ որ քննությունը գաղտնի է, ինչո՞ւ են օպերատիվ աշխատողներին թույլ տվել մտնել քննիչի սենյակ», -ներկայացրեց փաստաբան Բալյանը։

Նա գլխավոր դատախազությունում բացարկ է ներկայացրել քննիչ Կարապետյանին և երբ վերադարձել է քննչական, նրան թույլ չեն տվել մտնել ու տեսակցել իր պաշտպանյալին։ «Հիմա մենք դռների մոտ ենք կանգնած, փորձում եմ բարձրանալ քննիչի մոտ, տեսնել երեխային, թույլ չեն տալիս», -ասաց Բալյանը։

Փաստաբանն ասաց, որ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ և Փաստաբանների պալատի արագ արձագանքման խմբին՝ փորձելու վերականգնել պաշտպանյալին տեսակցելու հարցում իր խախտված իրավունքները։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:00
Խոսեպ Գվարդիոլա. «Վենգերի նկատմամբ վերաբերմունքն անընդունելի է»
«Ներկայումս մեր մասնագիտությունը հարգանք չի վայելում, և այն, թե ինչպես են վերաբերվում Վենգերին, անհարգալից է»։
Աղբյուր` Panorama.am
14:58
Ֆրանսիայից ժամանած դիտորդները գոհ են Արցախի հանրաքվեի ընթացքից
Նրանք հանդիպել են ԱԺ նախագահի հետ:
Աղբյուր` Panorama.am
14:57
Լոնդոնում անցկացվել է ցուցադրություն մահմեդականների համար
Հագուստ՝ մահմեդական կանոններով
Աղբյուր` Panorama.am
14:56
Սիներջին ծրագրավորման անվճար դասընթացներ է իրականացնում զորացրվածների համար
Սիներջի ընկերությունը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրի շրջանակում...
Աղբյուր` Panorama.am
14:52
Վաճառվել է պատերազմի տարիներին Հիտլերի օգտագործած հեռախոսը
Աճուրդի կազմակերպիչների խոսքով, հեռախոսը եղել է «զանգվածային ոչնչացման զենք»:
Աղբյուր` Panorama.am
14:51
ՍԱՊԾ ներկայացրած փաստաթղթերի հիման վրա քրեական գործ է հարուցվել
«Գյումրու տարածքային կենտրոնում արձանագրվել է ընդհանուր առմամբ՝ 5.074.372 ՀՀ դրամի նյութական մնացորդների պակաս»:
Աղբյուր` Panorama.am
14:49
Պետք է ստերիլիզացնել տրանսֆերտները ու ստեղծել հզորագույն ներդրումային պետական ֆոնդ. Բագրատյան
ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ներդրումներին՝ նշեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը...
Աղբյուր` Panorama.am
14:48
Խոսեպ Բարտոմեու. «Բարսելոնը» կերկարաձգի պայմանագիրն Էնրիկեի հետ»
«Լուիս Էնրիկեի հետ բանակցություններ կվարենք ապրիլին։ Ակումբի համար պայմանագրի երկարաձգումն առաջնահերթություն է, ոչ մի «Բ» պլան չկա»։
Աղբյուր` Panorama.am
14:46
Սերժ Սարգսյան. Անընդունելի է մտայնությունը, թե դատապարտված ենք ձախողման
Հանրապետության ղեկավարի խոսքով՝ թե երկրի անմիջական արտաքին միջավայրը բարդ է ու խճճված, սակայն դա չի նշանակում, որ այդ ամենի հետ պետք է համակերպվել և ձեռքերը ծալած նստել:
Աղբյուր` Panorama.am
14:32
Բուհական համակարգում մասնագիտությունների և որակավորումների որոշակի խառնաշփոթ է առաջացել. Արամ Իսաբեկյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այցելել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա:
Աղբյուր` Panorama.am
14:18
Սերժ Սարգսյան. Մեր ներքին թերությունները թուրքերն ու ադրբեջանցիները չեն ստեղծում
«Մեր երկրի կառավարման թերությունները նրանց հետ որևէ առնչություն չունեն և նրանց պատճառով չեն: Թերի կառավարումն ուղղակի ազդում է ազգային անվտանգության և երկրի պաշտպանունակության վրա»:
Աղբյուր` Panorama.am
14:06
Պիպոյանը ենթադրում է, որ նվազել է գազի կալորիականությունը
Գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայումից հետ  հասարակությունն ակամայից սպասում էր, թե հրաշքներ են տեղի ունենալու, ինչն իրականում...
Աղբյուր` Panorama.am
14:00
Զլատան Իբրահիմովիչ. «Իմ ու Պոգբայի փոխարինումներն աշխատեցին»
«Անգլիայում բոլոր հանդիպումներն անկանխատեսելի են։ Անհրաժեշտ է հնարավորինս քիչ սխալվել»։
Աղբյուր` Panorama.am
13:53
Արմավիրում աշակերտներ են թունավորվել
Նախնական վարկածով, պատճառը գազն է:
Աղբյուր` Panorama.am
13:35
Կիսանախագահական մոդելը ունի քաղաքական վտանգներ. ԼՂՀ Վարչապետ
«Ես ընտրելիս հիշեցի 1988 թվականի փետրվարի 20-ը»
Աղբյուր` Panorama.am
13:31
ԿԳՆ. «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը լուրջ ներդրումների կարիք ունի
... որովհետև տաք սննդի ապահովման համար անհրաժեշտ է խոհանոցային և այլ ինֆրաստրուկտուրաների ստեղծում:
Աղբյուր` Panorama.am
13:25
Բակո Սահակյանը մասնակցեց սահմանադրական հանրաքվեին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը 3/3 ընտրատեղամասում կատարեց իր քաղաքացիական պարտքը՝ քվեարկություն կատարելով...
Աղբյուր` Panorama.am
13:18
Մենք ծրագրեր գրելու տիեզերական վարպետներ ենք դարձել. Վարդան Բոստանջյան
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը գնում է ընտրությունների ծրագրային, ռազմավարական մոտեցումներով և ներկայացնելու է կետեր,...
Աղբյուր` Panorama.am
13:00
Անդեր Էրրերա. «ՄՅու»-ն կարող է գոհ լինել գործի նկատմամբ իր վերաբերմունքից»
«Այսօր թիմի ոչ բոլոր կարևոր խաղացողներն էին խաղադաշտում, սակայն մենք հասանք հաղթանակի»։
Աղբյուր` Panorama.am
12:53
Ազնվությամբ, որևէ քաղաքական ենթատեքստ չեմ տեսել Արա Օսկանյանի ձերբակալության հարցում. Փաստաբան
Հարցին, թե ինչ է կարծում փաստաբանը բանը կհասնի՞ կալանքին, Աթանեսյանը պատասխանեց ...
Աղբյուր` Panorama.am
12:49
Բագրատյան. Ես կարող եմ խոսել միայն իշխող կոալիցիայի դեմ
«...որովհետև նրանք ընդդիմություն չեն»:
Աղբյուր` Panorama.am
12:42
Ես էլ, Զարուհին էլ, մնացել ենք այդ գծի վրա. Անահիտ Բախշյան
«Չնայած ժառանգական մեր ընկերներն ասում են, որ մենք ենք հեռացել «Ժառանգության» գծից, բայց չեն կարող համոզել»:
Աղբյուր` Panorama.am
12:28
Առաջին անգամ հաշմանդամություն ունեցող կինը մասնակցել է Miss World մրցույթին
26-ամյա գեղեցկուհին մտադիր է շարունակել իր գործունեությունը՝ ուղղված հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությանը:
Աղբյուր` Panorama.am
12:03
Աշոտ Ղուլյան. Նախագահի լիազորությունների ավելացումը մտավախություն չի առաջացնում
Այսօրվա մեր քվեարկությամբ մենք կամրապնդենք այն գաղափարը, ինչը որ արտահայտել ենք 1988 և 1991 թվականներին:
Աղբյուր` Panorama.am
12:00
Մայորինի. «Բեռլուսկոնիի դարաշրջանին մի քանի շաբաթ է մնացել»
«Սա շատ զգացմունքային պահ է։ 12 տարի աշխատել եմ այս ակումբում, ուստի գիտեմ, թե ինչ եմ ասում»։
Աղբյուր` Panorama.am
11:51
ՏՄՊՊՀ-ն պարզաբանում է, ինչու է թանկացել բենզինը
«Բենզինի ձեռքբերման գնի բարձրացման հետևանքով»:
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}