Քաղաքական 12:54 17/02/2017 Հայաստան

Քաղտեխնոլոգները` կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակների մասին

«Կուսակցությունների, դաշինքների ընտրական ցուցակներն ինքնանպատակ չպետք է լինեն, դրանք ինչ-որ քաղաքական մեսիջներ են փոխանցում հասարակությանը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ  Արմեն Բադալյանը:

Խոսելով կոնկրետ ուժերի ցուցակների  մասին, նա ասաց, որ դրանով մի քանի խնդիր են ցանկացել լուծել. «Իշխանության համակարգում ուժեղացնել պաշտպանության նախարարի դիրքերը՝ այդպես ուղղակի թուլացնելով վարչապետի դիրքերը, քաղաքական կշիռը: Ցուցակի առաջին երեք համարը, ինչպես նաև մինչև տասը, նախագահի թիմակիցներ են, չկա վարչապետի ոչ մի թիմակից: Նաև տարածքային ցուցակներում են հիմնականում նախագահի կողմնակիցներ ներկայացված: Սրա նպատակն է խորհրդարանում ՀՀԿ խմբակցությանը դարձնել ենթակա խմբակցություն, չլինեն ինքնուրույն գործող գործիչներ:

Բացի այդ, ՀՀԿ-ի ցուցակը  ցույց տվեց, որ ցանկանում են հնաբնակներին մղել երկրորդ պլան, բարձրացնել անմիջապես իրենից կախում ունեցող կուսակցական գործիչներին»:

«Ծառուկյան» դաշինքի պարագայում, նրա խոսքով, հիմնականում ԲՀԿ-ականներ են, ինտրիգ չի պարունակում այս դաշինքը, չստեղծվեց լայն դաշինք, ինչն ակնկալում էին Գագիկ Ծառուկյանի վերադարձով:

««Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը նույնպես մի քիչ անհասկանլի է, քանի որ  Րաֆֆի  Հովհաննիսյանի անունն է նշվում, բայց նա ընդամենը ցուցակի 11-րդ տեղում է, իսկ երկրորդ տեղում Արմեն Մարտիրոսյանն է: Բացի այդ, երկու կուսակցության դաշինք է՝ «Համախմբում» և «Ժառանգություն»: Դաշինքի անունում նշելով Օհանյանի, Հովհաննիսյանի անունները, փորձել են այդպես շեշտադրել: Տեխնոլոգիապես ստացված չէ: Մեծ դաշինք ստեղծելու նպատակներ ունեին, սակայն չստացվեց»,- ասաց փորձագետը:

Ա. Բադալյանն ասաց, որ անհասկանալի է նաև ԿՈՆԳՐԵՍ-ՀԺԿ դաշինքը, քանի որ  ՀԱԿ-ը թուլացած է, իսկ ՀԺԿ նախագահը չունի այն կշիռը, խորհրդարանում իր գործունեությամբ աչքի չի ընկել, որ կարողանա անհրաժեշտ ձայն բերել դաշինքին. «Դաշինքով հանդես գալու դեպքում խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ է 7 տոկոս: Չեմ  կարծում, որ ՀԺԿ նախագահը այն կշիռն ունի, որ կարողանա ապահովել այդ երկու տոկոսը»:

Նրա գնահատմամբ, Կոմունիստական կուսակցությունն իրենից ուժ չի ներկայացնում, «Ազատ դեմոկրատները» թեև ճիշտ են արել, որ մի կուսակցությամբ են գնում ընտրությունների, սակայն չունի այն ազդեցությունը, որ հավակնի շատ տեղերի:

«Հայկական վերածնունդ»-ի, ՀՅԴ-ի պարագայում, նրա խոսքով, նույն գործիչներն են, որոնք նախկինում եղել են:

Ասուլիսին ներկա քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը խոսելով «Ելք» դաշինքի մասին,  ասաց, որ ճիշտ կլիներ, եթե  դաշինքի համամասնական ցուցակը ոչ թե Էդմոն Մարուքյանը, այլ Նիկոլ Փաշինյանը ղեկավարեր: Նրա խոսքով, Կոմունիստական կուսակցությունը քիչ տոկոս կարող է վերցնել, սակայն այդ ձայերը տանելու է «Ծառուկյան» դաշինքից:  Վերլուծաբանի խոսքով, ընդդիմադիր սեգմենտում գործող դաշինքները, կուսակցությունները բավականին խոցելի են:

Ա. Բադալյանի խոսքով, կուսակցությունների, դաշինքների ցուցակները վերլուծելով, կարելի է ասել, որ 90 տոկոսով նույն գործիչներ են, ինչ նախորդ հինգ-տաս տարիներին:

«Որևէ  որակական փոխոփություն ակնկալել իմաստ չունի»,- հավելեց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:48
Հրդեհ երևանյան դպրոցում, տարհանվել է 330 անձ
Այրվել է ներառական դասասենյակի մանրահատակը:
Աղբյուր` Panorama.am
15:43
Րաֆֆի Հովհաննիսյանը մեղադրում է Ժոզեֆ Դոլին Հայաստանի ներքին գործերին միջամտելու համար
«Միջամտությունն ինքնին, ինչպես նաև Ձեր հաղորդագրության բովանդակությունը, ամոթալի են Եվրոպայի ու ԵԺԿ-ի համար»:
Աղբյուր` Panorama.am
15:35
Արթուր Դավթյանը անցել է մարմնամարզության աշխարհի գավաթի եզրափակիչ
Այսօր և վաղը Դոհայում ընթանում է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլը: ՀԱՕԿ-ը հայտնում է, որ երեկ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:32
«Ելք» դաշինքի լուծումները՝ գիտության և արդյունաբերության կապակցված աշխատանքի համար
Արդյունաբերությունը և գիտությունը պետք է սերտորեն կապված լինեն, ինչը կբերի երկու ոլորտների զարգացմանը: Այս մասին այսօր «Այլընտրանք»...
Աղբյուր` Panorama.am
15:27
ՌԴ-ն արգելել է պանրի որոշ տեսակների ներմուծումը Բելառուսից
Պետական լաբորատո մոնիթորինգի արդյունքներով հայտնաբերվել են Բելառուսից մատակարարվող պանրի տեսակներ, որոնք չեն համապատսխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերին:
Աղբյուր` Panorama.am
15:23
Տաթև Աբրահամյանը և Վարուժան Հակոբյանը ԱՄՆ-ի շախմատի առաջնությունում
Ամսվա վերջին՝ մարտի 29-ին, մեկնարկում են ԱՄՆ-ի տղամարդկանց և կանանց առաջնությունները, որին մասնակցում են նաև մեր հայրենակիցներ Տաթև...
Աղբյուր` Panorama.am
15:07
Մեր քայլերն ուղղված են լինելու բիզնեսի համար թափանցիկ դաշտի ապահովմանը. վարչապետ
Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահին։
Աղբյուր` Panorama.am
15:05
«Շարժա մասթերս» շախմատային միջազգային մրցաշարը՝ ուղիղ եթերով
ԱՄԷ-ի Շարժա քաղաքում այս տարի առաջին անգամ անցկացվում է "Շարժա մասթերս" միջազգային մրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանը։ Երեկ...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը
Կյանքից հեռացել է վաստակաշատ պատմաբան, հայագիտության բնագավառի ճանաչված կազմակերպիչ, գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
14:37
Հայաստանը հումք արտահանող երկրից պետք է վերածվի ապրանք արտահանող երկրի. «Ելք» դաշինքի ներկայացուցիչ
Գևորգ Գորգիսյանը միաժամանակ նշեց, որ այդ դրույթները կիրակագործվեն միայն այն դեպքում, եթե մենաշնորհների և կոռուպցիայի դեմ պայքար մղվի:
Աղբյուր` Panorama.am
14:33
Բախշյան. Ոչ մի հույս չկա, որ կրթության ֆինանսավորման մեջ պետք է ունենանք ավելացում
«Ամեն տարի պետբյուջեից կրթության ոլորտին տրամադրվող գումարները պակասում են»:
Աղբյուր` Panorama.am
14:28
Gallup. «Ծառուկյան» դաշինքի քարոզարշավը լայնածավալ է, բայց ՀՀԿ-ի միջոցառումներին ավելի շատ մարդ է գնում
Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչությունը քարոզարշավի ընթացքում իրականացրել է հետազոտություն
Աղբյուր` Panorama.am
14:25
Իսրայելը Ռուսաստանին երբևէ մինչև վերջ չի վստահի. Արա Պապյան
​«Ռուսերեն բառով ասած՝ այդտեղ մեծ «ատկատներ» կան, և նրանք ուղղակի փող են աշխատում»,- ամփոփեց Արա Պապյանը։
Աղբյուր` Panorama.am
14:17
«Տարոն-Ավիա»-ի ինքնաթիռը կկրի սիրված դերասան Մհեր Մկրտչյանի անունը
Ավիաընկերությունը հետագայում թռիչքներ է իրականացնելու Գյումրի-Դոնի Ռոստով-Գյումրի, Գյումրի-Սամարա-Գյումրի ուղղություններով։
Աղբյուր` Panorama.am
14:14
ՍԱՊԾ-ն խախտումների վերաբերյալ գրություն է ուղարկել դատախազություն
«Չի պահպանվել ախտահարված օրգանների և հյուսվածքների վարակազերծման կարգը: Չեն գրանցվել ձուկ, կաթ և մեղր փորձաքննելու դեպքեր՝ նախատեսված կառավարության որոշումներով»:
Աղբյուր` Panorama.am
14:07
Իրանի նախագահը կայցելի Քրդստան նահանգ և Մոսկվա
Իրանի նախագահ Հասան Ռոհանին մարտի 25-ին կայցելի Քրդստան նահանգ,-իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝...
Աղբյուր` Panorama.am
14:03
Հայաստանն աշխարհի հետ վաղը կնշի «Մոլորակի ժամ»-ը
Հայաստանում «Մոլորակի ժամ 2017»-ը նվիրված է «Մաքուր Հայաստան» գաղափարին
Աղբյուր` Panorama.am
14:00
Վարչապետ. ԱՃԹՆ անդամակցությունը միջոց է, բայց ոչ վերջնանպատակ
«Անհրաժեշտ է ձեռնամուխ լինել հաջորդ փուլի աշխատանքներին, որի արդյունքները պետք է տեսանելի լինեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու»:
Աղբյուր` Panorama.am
13:55
Արթուր Դավթյանը՝ զինդատախազին. Այս ոլորտում աշխատանքն առավել զգայուն պետք է լինի
Շեշտվել է զինված ուժերում հանցավորության կանխարգելման ուղղությամբ ակտիվ աշխատանքների անհրաժեշտությունը:
Աղբյուր` Panorama.am
13:46
Դեսպան Վարդան Տողանյանը հայ-ռուսական հարաբերությունների մասին
«Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ՌԴ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Վարդան Տողանյանը հայտնել է, որ շուտով տեղի է ունենալու...
Աղբյուր` Panorama.am
13:25
Գևորգ Ղազարյան. «Հավաքականի յուրաքանչյուր խաղին նվիրվում եմ 100 տոկոսով»
«Ղազախստանի հավաքականի հետ խաղում ակնկալիքները մեծ են: Ամեն ինչ պետք է անենք` հաղթանակ տոնելու համար»:
Աղբյուր` Panorama.am
13:23
Վարչապետ. Հայ-ռուսական հարաբերություններն ունեն մեծ ներուժ հետագա առաջընթացի համար
«Ես, իհարկե, շահագրգռված եմ, որ այսօր մեր ռուս գործընկերները գտնեն նոր առիթներ, ծրագրեր՝ ներդրումներ կատարելու համար»:
Աղբյուր` Panorama.am
13:18
Հայաստանը շնչի, արտաշնչի՝ 6 տոկոսն էդ ի՞նչ աճ է, որ չապահովի. Վարդան Բոստանջյան
«1990 թվականին պետական կառավարման համակարգի պահպանության ծախսերը կազմում էին 7 տոկոս, իսկ այսօր՝ 21%։ Ինչի՞ եք ճոխ բազկաթոռի վրա նստում, տաբուրետկայի վրա նստեք, ոտքով գնացեք աշխատանքի»
Աղբյուր` Panorama.am
13:03
Կառավարության հետ համագործակցության հիմքերը դրված են. «Օքսֆամ Հայաստան»-ի տնօրեն
«Հաջորդ քայլը կլինի հարաբերությունների ամրապնդումն ու առաջ շարժվելը»
Աղբյուր` Panorama.am
12:57
Հենրիխ Մխիթարյան. «Խաղում եմ, որպեսզի կարողանամ Հայաստան անունը բարձր պահել ամբողջ աշխարհում»
«Ուզում եմ անել հնարավոր ամեն բան, որպեսզի լավ հանդես գամ և հենց դրանով բոլորին ցույց տամ, թե ինչ է նշանակում լինել հայ և ներկայացնել Հայաստանն արտերկրում»:
Աղբյուր` Panorama.am
12:46
Ո՞ւմ օգտին կքվեարկեիք -2. Gallup International Association-ի հետազոտության արդյունքները
Հարցմանը մասնակցել է 1145 քաղաքացի: Հետազոտությունն իրականացվել է մարտի 12-ից մարտի 19-ը Հայաստանի տարածքում:
Աղբյուր` Panorama.am
12:27
Մխիթարյանը 6-րդ անգամ անընդմեջ ստացավ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մրցանակները հանձնեց տերերին:
Աղբյուր` Panorama.am
12:20
Լատվիայի նախկին նախագահ. ՀՀ-ի հետ հարաբերությունները խորացնելու համար առկա է մեծ ներուժ
Նախագահը նշել է, որ նա շարունակելու է իր բարեկամությունը Հայաստանի և հայ ժողովուրդի հետ:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հենրիխ Մխիթարյանի բարեգործական այցը Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն
19:29 23/03/2017

Հենրիխ Մխիթարյանի բարեգործական այցը Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}