Տնտեսություն 16:24 17/02/2017 Հայաստան

ՊԵԿ-ում փոփոխությունների առնչությամբ մեր տրամադրվածությունը շատ ավելի կոշտ է. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ: 

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրել է հարկային և մաքսային ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի ուղղությամբ իրականացված ուսումնասիրությունների արդյունքները և նշել, որ ռիսկերն առնչվում են օպերատիվ հետախուզական միջոցառումների անցկացմանը, տեսուչների գործունեությանը, ստուգումների իրականացմանը, ներմուծման և արտահանման գործընթացի հետ և ներկայացրել դրանց լուծմանն ուղղված առաջարկներ:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը շեշտել է, որ ներկայացված առաջարկների որոշ մասն արդեն իսկ ժամանակավրեպ են, քանի որ ՊԵԿ-ում տեղի ունեցող բարեփոխումների արդյունքում մի շարք հարցերի անդրադարձ է կատարվել:

Անդրադառնալով խնդրին՝ վարչապետը նշել է. «Փաստաթուղթը, որը ՊԵԿ-ը պատրաստել է՝ համակարգում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ, շատ ավելի վճռական է: Հավատացեք, մեր տրամադրվածությունը՝ ՊԵԿ-ում փոփոխությունների առնչությամբ, շատ ավելի կոշտ է, շատ ավելի խորը ու շատ ավելի ֆոնդամենտալ»:

Վարչապետը ՊԵԿ-ին և Ֆինանսների նախարարությանը հանձնարարել է ուսումնասիրել ներկայացված կոռուպցիոն ռիսկերը, առաջարկությունները և ներկայացնել դրանց լուծման տարբերակներ:

Հաջորդ հարցով Կարեն Զադոյանը ներկայացրել է պետական գնումների ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի ուղղությամբ կատարված ուսումնասիրությունները և նշել, որ դրանք մանրամասն քննարկվել են Ֆինանսների նախարարության հետ: Ներկայացրած 36 առաջարկություններից 18-ն արդեն իսկ իրականացվել են: Արձագանքելով ծավալված քննարկումներին՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարությանն ուսումնասիրել էլեկտրոնային գնումների համակարգի վերաբերյալ բարձրացված խնդիրները և խորհրդի հաջորդ նիստում ներկայացնել դրա արդյունքները:

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահն անդրադարձել է նաև ազատ տնտեսական մրցակցության և մենաշնորհի ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի ուղղությամբ իրականացված ուսումնասիրություններին և ներկայացրել առաջարկություններ, որոնք վերաբերել են իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտի ներդրմանը, ոլորտում կարգավորիչ և վերահսկիչ գործառույթներ իրականացնող մարմինների տարանջատմանը և այլն: Վարչապետ Կարապետյանն առաջարկել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին և հանձնարարել Ֆինանսների, Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարություններին՝ ուսումնասիրել խնդիրները և խորհրդի հաջորդ նիստում ներկայացնել արդյունքները, իսկ խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունների վերաբերյալ ներկայացնել դիրքորոշում:

Խորհուրդն անդրադարձել է հուղարկավորության ոլորտում կոռուպցիոն դրսոևորումներին՝ կապված գերեզմանատներում ծառայությունների մատուցման, հուղարկավորության նպաստների վճարման հետ և այլն:
 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:50
«Բարսելոնան» շնորհավորել է Մեսիին 30-ամյակի առթիվ
«Ծնունդդ շնորհավոր, Լեո»։
Աղբյուր` Panorama.am
17:42
«Երևանյան տարեգրություն» աբստրակտ կտավը՝ ավազից, տուֆի փոշուց, հող ու ջրից
«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Մարտիրոս Սարյանի անվան պուրակում անցկացվել է «Երևանյան...
Աղբյուր` Panorama.am
17:38
Խիստ վերահսկողության տակ պահել բժշկական հանձնաժողովների աշխատանքը. Վիգեն Սարգսյան
Անառողջ երիտասարդների զորակոչը բացառելու, միևնույն ժամանակ՝ կեղծ հիվանդությունների և քրեորեն պատժելի այլ արարքների միջոցով զորակոչից խուսափողներին հայտնաբերելու նպատակով:
Աղբյուր` Panorama.am
17:29
Երևանում վաղը ջերմաստիճանը կհասնի +33-ի
Հանրապետության տարածքում հունիսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար...
Աղբյուր` Panorama.am
17:09
«Ռոսիա 1»-ը ֆիլմ է ցուցադրելու ականավոր հետախույզ Գոհար Վարդանյանի մասին
Ֆիլմը մի փոքր գաղտնազերծում է Վարդանյանների ընդհատակյա կյանքը:
Աղբյուր` Panorama.am
16:57
«Լրագրողներ առանց սահմանների». Ադրբեջանում լրագրողների նկատմամբ բռնաճնշումներն ու հնարովի մեղադրանքները նորմ են դարձել
«Լրագրողներ առանց սահմանների» հեղինակավոր կազմակերպությունը դատապարտում է Ադրբեջանում լրագրողների նկատմամբ իրականացված ճնշումները,...
Աղբյուր` Panorama.am
16:48
Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է, գաջինը՝ աճել
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ Հայաստանում նվազել են որոշ  շինանյութերի արտադրության ծավալները:...
Աղբյուր` Panorama.am
16:39
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ մամուլի խոսնակ
Այսօրվա ավտովթարի հետ կապված՝ որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս պահին, բացի մեկ զինծառայողից, բոլորը գտնվում են Մուրացանի...
Աղբյուր` Panorama.am
16:28
Մոսուլում վիրավորված ֆրանսիացի լրագրողը մահացել է
Նա վիրավորվել էր հունիսի 19-ին Իրաքում ռումբի պայթյունից:
Աղբյուր` Panorama.am
16:19
Լոնդոնում տարհանվել են հինգ բարձրահարկ շենքերի բնակիչներ
Հրդեհային անվտանգություն ապահովելու նպատակով։
Աղբյուր` Panorama.am
16:04
Լոռու մարզում Դինքի անունը կրող անտառում եղևնի է տնկել Ռաքել Դինքը
Նա խոստացել է հնարավորության սահմաններում առավել հաճախ լինել այստեղ:
Աղբյուր` Panorama.am
15:48
Հայաստանում պլանշետների արտադրությունը 92.1%-ով նվազել է. ԱՎԾ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2017 թվականի հունվար-ապրիլին  արտադրվել է  55 պլանշետ,...
Աղբյուր` Panorama.am
15:37
Գերագույն ռադայի հացադուլ հայտարարած փոխխոսնակը հոսպիտալացվել է
«Մենք նրանք ուղղակի ստիպեցինք գնալ»:
Աղբյուր` Panorama.am
15:29
Կարեն Ասրյանի 10-րդ հուշամրցաշարում գրոսմայստերական նորմ է սահմանված
Ջերմուկում ընթանում է Կարեն Ասրյանի անվան շախմատի 10-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում է 92 շախմատիստ 13 երկրից, այդ թվում 21 գրոսմեյստեր:...
Աղբյուր` Panorama.am
15:09
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություն անցկացնելու վերաբերյալ դիմումը հանձնվել է Ստամբուլի նահանգապետարան
Պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Պոլսո հայոց պատրիարքի ընտրության անցկացման հետ կապված դիմում է հանձնել Ստամբուլի նահանգապետարան
Աղբյուր` Panorama.am
14:54
Սիրիացի նկարիչը համաշխարհային առաջնորդներին պատկերել Է փախստականների կերպարով
Սիրիացի նկարիչ Աբդալա Ալ Օմարին համաշխարհային առաջնորդներին նկարել Է փախստականների կերպարով: Այս մասին գրում է cameralabs.org-ը: Նկարիչը,...
Աղբյուր` Panorama.am
14:45
Մեր օրհներգի երաժշտությունը շատ լավն է, փոխել պետք չէ. բանաստեղծ
«Ներկայիս օրհներգի առաջին տան վերջին երկու տողերը, որտեղ որ գրված է «յուր որդիքը արդ կանչում են,  ազատ անկախ Հայաստան»,...
Աղբյուր` Panorama.am
14:29
Վիճելի կղզիների հարցով Ճապոնիան բողոք է ներկայացրել Չինաստանին
Չինաստանի ծովափնյա անվտանգության չորս նավ մտել են Ճապոնիայի տարածքային ջրեր և այնտեղ մնացել երկու ժամ, չնայած Ճապոնիայի անվտանգության ծառայության՝ տարածքը լքելու կոչերին:
Աղբյուր` Panorama.am
13:37
Թուրքիայի քաղաքացին Էրդողանին վիրավորելու մեղադրանքով կալանավորվել է
Ավելի վաղ նշյալ անձը Էրդողանին վիրավորելու մեղադրանքով դատապարտվել էր 3 ամսվա ազատազրկման:
Աղբյուր` Panorama.am
13:18
Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
Աղբյուր` Panorama.am
13:06
«Ամբողջ սարը ծվատվելու է, կենդանիների մոտ առաջանալու է չբերություն, մեռելածնություն»
Թեք սարում հանքաքավայրի շահագործումը սպառնալիք է. Հ. Սանասարյան
Աղբյուր` Panorama.am
12:57
Առնո Բաբաջանյանի անվան մրցույթ-փառատոնի դափնեկիրներն ու ժյուրիի անդամները հարգանքի տուրքն են մատուցել կոմպոզիտորի հուշարձանի մոտ
Ծաղկեդրման արարողությանը ներկա է եղել նաև կոմպոզիտորի որդին՝ Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի նախագահ՝ Արա Բաբաջանյանը:
Աղբյուր` Panorama.am
12:40
Իվանկա Թրամփը ցուցմունք է տալու կոշիկների դիզայնի գողության գործով
Դատավորը չի ընդունել պաշտպանական կողմի փաստարկներն այն մասին, որ Իվանկա Թրամփը չափազանց զբաղված է և չի կարող պատասխանել հարցերի:
Աղբյուր` Panorama.am
12:33
Բելգիացի սենատորը հիացած է Արցախի բնությամբ, համեղ ուտելիքներով, ընդունելությամբ
«Պետք է ասեմ, որ անչափ ուրախ էի այստեղ լինելու համար և հնարավորության դեպքում ապագայում անպայման նորից կայցելեմ»:
Աղբյուր` Panorama.am
12:16
Իտալիայում սաստիկ շոգ է
Կանխատեսվում է 40 աստիճանից ավելի ջերմություն:
Աղբյուր` Panorama.am
12:01
Ավտովթարի հետևանքով հոսպիտալացված զինծառայողներից ութը տեղափոխվում են Երևան
Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ երկուսի վիճակը միջինից ծանր է, մեկը ունի կոտրվածքներ:
Աղբյուր` Panorama.am
11:45
Քրիս Յանկու Օսիկյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում
Հայ բասկետբոլիստը հանդես է գալիս թուրքական «Սակարյա» թիմում:
Աղբյուր` Panorama.am
11:28
ԻՊ առաջնորդի տեղը հնարավոր է զբաղեցնի նրա օգնականներից մեկը
Աբու Բաքր ալ-Բաղդադը հնարավոր է ոչնչացված լինի:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կարայան. Խոստացած ներդրումների 37-40 տոկոսն արդեն կատարված է
16:22 23/06/2017

Կարայան. Խոստացած ներդրումների 37-40 տոկոսն արդեն կատարված է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}