Քաղաքական 20:24 17/02/2017

Թուրքական կայք. «Սիրիացի փախստականները Հայաստանում ամենաանկեղծ ընդունելությանն են արժանանում»

Հայաստանը իր բնակչության համեմատ ամենաշատ սիրիացի փախստական ընդունած 3-րդ երկիրն է աշխարհում:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս մասին գրում է թուրքական «İlerihaber» լրատվակայքի թղթակից Սերհան Քայըրը՝ «Հայաստան. Աշխարհում իրենց տեղը գտնել չկարողացող սիրիացիներին գրկաբաց ընդունած երկիրը» վերանգրով իր հոդվածում:

Հեղինակը գրում է, որ ընդամենը 3 մլն բնակիչ ունեցող և աշխարհի աղքատ երկրներից մեկը համարվող Հայաստանը սիրիական պատերազմի սկզբից՝  2011թ. հետո ընդունել է շուրջ 17.000 փախստականի: Այսպիսով, Հայաստանի յուրաքանչյուր 1000 բնակչին բաժին է ընկնում 6 փախստական: «Սիրիացի փախստականները, ովքեր հայ ազգին հիշեցնում են իր ողբերգական անցյալի մասին, Հայաստանում ամենաանկեղծ ընդունելության են արժանանում»- ասված է հոդվածում:

«Իր սահմանափակ նյութական միջոցներով Հայաստանի կառավարությունը լայնամասշտաբ օգնություն է ցուցաբերում սիրիացի փախստականներին: Բացի անվճար բժշկական օգնությունից՝ սիրիացի փախստականների երեխաները հնարավորություն ունեն շարունակելու իրենց կրթությունը Հայաստանի դպրոցներում: «Որդեգրիր մի ընտանիք»  նախագծի շրջանակներում յուրաքանչյուր սիրիացի ընտանիք մեկ հայ ընտանիքի աջակցությամբ փորձում է հարմարվել Հայաստանի սոցիալ-մշակութային կյանքին: Հայաստանում փախստականներին ընտելանալու և նոր կյանք սկսելու համար միկրովարկեր են տրամադրվում»,- գրում է Քայըրը:

Հեղինակը հիշեցնում է, որ Հայաստանի համախառն ներքին արդյունքը եվրոպական երկրների համեմատ մեկ տասնորդական մասն է կազմում, իսկ գործազրկությունը երկրում 17 տոկոսի է հասնում: Բայց չնայած դրան, երկիրը ամեն կերպ ջանում է նպաստավոր պայմաններ ստեղծել այստեղ ապաստանած սիրիացիների համար:

«Մինչ օրս գաղթականներին ցուցաբերած օգնության համար Հայաստանը որևէ օտար երկրից կամ միջազգային կառույցից աջակցություն չի ստացել: ԱՄՆ-ում գտնվող հայկական սփյուռքին պատկանող հասարակական կազմակերպությունների ջանքերով այս տարի անցկացված արշավների շնորհիվ մինչ օրս 1.2 միլիոն դոլարի օգնություն է հանգանակվել: Սիրիացի փախստականների համար ապահով ապաստան դարձած Հայաստանը, չնայած բոլոր դժվարություններին, շարունակում է ջանքեր թափել նրանց կյանքը հեշտացնելու համար»,- եզրափակում է հեղինակը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:59
ԱԱԾ.Ադրբեջանական խնձորի ներմուծումը Հայաստան, նախնական տվյալներով, ապօրինի է եղել. News.am
Այդ մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Աղբյուր` Panorama.am
20:04
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևին` այդ երկրի Օշի շրջանի Այու գյուղում տեղի ունեցած սողանքի...
Աղբյուր` Panorama.am
20:00
Վաղը նշվելու է Աշխարհամատրան կիրակին
Աշխարհամատրան կիրակին կոչվում է նաև Կանաչ կիրակի, որն ըստ Մաղաքիա արք.Օրմանյանի՝ տոնի ժողովրդական անվանումն է, կապված բնության, գարնանային զարթոնքի հետ:
Աղբյուր` Panorama.am
19:45
Մարին Լե Պենը ներկայացրել է վարչապետի իր թեկնածուին
«Ոտքի, Ֆրանսիա» կուսակցության ղեկավար Նիկոլյա Դյուպոն-Էնյանն է:
Աղբյուր` Panorama.am
19:37
Սանկտ Պետերբուրգում 100 մարդ է ձերբակալվել
Մոսկվայում էլ քաղաքային իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել չմասնակցել չարտոնված միջոցառումներին:
Աղբյուր` Panorama.am
19:32
ՀԷՑ-ը՝ հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:26
Ուկրաինայում կոչ են արդել հրաժարվել գեորգիևյան ժապավենից
Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Զորյան Շկիրյակը հայտարարել է, որ գեորգիևյան ժապավենն այժմ ուկրաինացիների մոտ ասոցացվում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ջերմաստիճանը կբարձրանա
3-4 աստիճանով:
Աղբյուր` Panorama.am
18:54
Ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվել է 5138 դիտորդ
Քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում հավատարմագրվել են 32 տեղական ԶԼՄ-ի թվով 436 ներկայացուցիչներ:
Աղբյուր` Panorama.am
18:51
Մոսկվայում նախազգուշացրել են ուժեղ քամու մասին
15 ժամվա ընթացքում սանդղակը բարձրացել է 23.5 աստիճանով:
Աղբյուր` Panorama.am
18:43
Չեխիայի Կարլի համալսարանում բացվել է Հայկական գրադարան
1000 անուն գիրք ունեցող գրադարանի հանդիսավոր բացումը կատարել են ԵՊՀ ռեկտոր պրոֆ. Արամ Սիմոնյանը և ԿՀ Փիլիսոփայական գիտությունների ֆակուլտետի դեկան դոկտոր Միրիամ Ֆրիեդը։
Աղբյուր` Panorama.am
18:36
Նոր Ջուղայից սերող Միրմանյան ազգատոհմի վերջին շառավիղը Մատենադարանին է նվիրաբերել մեծարժեք հավաքածու
Մանուելա Սալվինի դը Գիրակ Միրմանի ցանկությամբ սույն հավաքածուն նվիրաբերվում է Մատենադարանին՝ իր արժանի տեղը գրավելու և մասնագետների ուսումնասիրման համար:
Աղբյուր` Panorama.am
18:27
Հիշատակի համերգ` նվիրված կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի ծննդյան 80-ամյակին
Հանդես են գալու Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը:
Աղբյուր` Panorama.am
18:18
Հազարավոր վկաների ներկայությամբ Հռոմի պապը պսակել է եգիպտացի զույգին
25 հազարից ավելի եգիպտացի քրիստոնյա է ներկա եղել տոնական արարողությանը, ովքեր Կահիրե էին գնացել Եգիպտոսի տարբեր շրջաններից՝ ներկա լինելու պատարագին:
Աղբյուր` Panorama.am
18:09
Ղրիմում մաքրության համար պատասխանատու պաշտոնյաների տների մոտ աղբ են լցրել
Ակցիայի մասնակիցներն այդպիսով իրենց բողոքն են արահայտել մոտ 10 հազար խմ կուտակված աղբը չմաքրելու համար:
Աղբյուր` Panorama.am
18:00
Ջրացատկորդ Հարությունյան եղբայրները 3-րդ տեղն են զբաղեցրել Ուկրաինայում
Ազատի մասնակցությունը հարցականի տակ է՝ ուսի վնասվածքի պատճառով։
Աղբյուր` Panorama.am
17:53
Ինտերպոլը հրաժարվել է հետախուզում հայտարարել Յացենյուկի նկատմամբ
​Ավելի վաղ Ավակովը դիմել էր Ինտերպոլին՝ խնդրելով մերժել Ռուսաստանի դիմումը:
Աղբյուր` Panorama.am
17:45
Պետք է դիմանանք ու դիմադրենք. Զարուհի Փոստանջյան
Երևանի ավագանու ընտրությունների մասնակից «Երկիր Ծիրանի» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանն այսօր քարոզարշավի շրջանակում «Հաղթանակ» զբոսայգում էր:
Աղբյուր` Panorama.am
17:37
Մոգերինին հայտարարել է Թուրքիայի հետ բանակցությունները շարունակելու մասին
«Այդ ուղղությամբ երկխոսությունը կասեցված ու ավարտված չէ»:
Աղբյուր` Panorama.am
17:26
Ավստրիայի կանցլերն իրատեսական չի համարում Թուրքիայի մուտքը ԵՄ
Թուրքիայի մուտքը Եվրամիություն անիրատեսական է: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը,...
Աղբյուր` Panorama.am
17:16
Նոր ազատավանդակներ և այլ 3 նորություն՝ Կենդանաբանական այգում
Երևանի կենդանաբանական այգին մայիսի 1-ին պաշտոնական բացում չի նախատեսում, սակայն այցելուների համար այդ օրը փոքր ինչ տարբերվող կլինի։...
Աղբյուր` Panorama.am
17:07
Փաշինյան. Քաղպաշտպանության առումով Երևանում խայտառակ իրավիճակ է
Իրավիճակն ավելի է սրվում՝ հաշվի առնելով, որ Երևանի բոլոր նկուղները կամ սեփականաշնորհված են կամ տրված են մասնավոր ընկերությունների:
Աղբյուր` Panorama.am
17:00
Տարոն Մարգարյան. Մանկապարտեզների աշխատակիցների համար նախատեսում ենք պարտադիր բժշկական ապահովագրություն
«Ամեն բան անելու ենք, որ երևանցին աչքը արտասահման չնետի, այլ իմանա, որ իր քաղաքքում այդ ամենը կա»:
Աղբյուր` Panorama.am
16:51
«Moody's»-ը առաջիկա 4 տարում Թուրքիայի համար 3% տնտեսական աճ է կանխատեսել
Գործակալության փոխտնօրեն Քրիստին Լինդոուն նշել է, որ երկու երկրներն էլ նմանատիպ տնտեսական խնդիրների առաջ են կանգնած:
Աղբյուր` Panorama.am
16:42
Մոնիկա Վասիլյանն ավարտել է մարզական կարիերան
«Կարոտում եմ ջուրը: Ի՞նչ արած»:
Աղբյուր` Panorama.am
16:35
Սողանքի հետևանքով Ղրղզստանում 24 մարդ է մահացել
Սողանքի հարակից տներից տարհանվել է 40 ընտանիք:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մասնագետ. Ծառերի ուշ ծաղկելով պայմանավորված նվազել է ալերգիայով դիմողների թիվը
14:26 29/04/2017

Մասնագետ. Ծառերի ուշ ծաղկելով պայմանավորված նվազել է ալերգիայով դիմողների թիվը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}