Հասարակություն 12:25 17/02/2017 Հայաստան

Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Վլադիմիր Նարինյանի ծննդյան օրն է

Ապրիլյան պատերազմի հերոս, կրտսեր սերժանտ Վլադիմիր Նարինյանն այսօր՝ փետրվարի 17-ին կդառնար 21 տարեկան:

Վլադիմիրը 2016թ-ի ապրիլի 4-ին մարտական դիրքի մատույցներում ընթացող մարտերի ժամանակ ցուցաբերելով խիզախություն` ոչնչացրել է թշնամու մեծաթիվ զինծառայողների, կասեցրել հակառակորդի առաջխաղացումը դեպի պաշտպանության խորքը: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով:

Ապրիլյան պատերազմի հերոս Վլադիմիր Նարինյանը Արցախի Մարտունի քաղաքից էր:  Տան ամենափոքրն էր, բարին ու ամենահոգատարը:

Կրտսեր սերժանտը սովորում էր Արցախի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: Պատմությունը Վլադիմիրի տարերքն էր. որոշել էր ծառայությունից հետո ուսումը շարունակել:

Այսօր Մարտունու թիվ 1 դպրոցում տեղի կունենա կյանքը հայրենիքին նվիրաբերած  հերոսի 21-ամյակին նվիրված միջոցառում: Վլադիմիրի ավագ եղբայրը՝ պայմանագրային զինծառայող Մխիթար Նարինյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ միջոցառմանը կմասնակցեն Վլադիմիրի  հարազատները, ընկերները, նրան դասավանդած ուսուցիչներն ու Արցախի համալսարանի ուսանողները:

Մխիթարը դժվարացավ խոսել եղբոր մասին, միայն ասաց. «Հպարտ եմ, որ հերոս եղբայր ունեմ, բայց շա՜տ դժվար է առանց նրա»:

Նշենք, որ 2015 թ-ին հոկտեմբերի 19-ին amda.am-ում հրապարակված  «Ողջ-առողջ իջնեք դիրքերից» հոդվածի լրագրողն այցելելով մարտական հենակետերից մեկը խոսել է դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Վլադիմիր Նարինյանի հետ:

Մեջբերում ենք այդ հոդվածից մեկ հատված.

«-Ո՞րն է քեզ համար հայ ժողովրդի պատմության ամենափառավոր էջը, ո՞վ է քո հերոսը:

-Արցախյան հերոսամարտը, Մոնթե Մելքոնյանը…

-Ո՞ր էջը կցանկանայիր ջնջել մեր պատմությունից:

-Մոնթեի մահը… Ես կուզեի, որ նա ողջ լիներ,- ասաց Վլադիմիրը ու նայելով Մոնթե Մելքոնյանի նկարին՝ ասաց,- իմ հերոսը նա է…

-Դուք էլ մեր հերոսներն եք… Մոնթեն ասում էր՝ իմ կենացը մի խմեք, իմ գործը շարունակեք, իսկ դուք այսօր շարունակում եք նրա գործը, շարունակում եք պաշտպանել Արցախը, շարունակում եք սանձել ու հաղթել հակառակորդին…

-Մոնթեն մեծ հրամանատար էր, մեծ առաջնորդ, մեծ մարդ, իսկ մենք շարքային զինվորներ ենք:Մենք մեր պարտքն ենք կատարում… ընդամենը,- ժպտալով ասաց դիրքի ավագ Վլադիմիր Նարինյանը»:

Լուսանկարները՝ Մխիթար Նարինյանի ֆեյսբուքյան էջից: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:35
Beeline-ում Python ծրագրավորման լեզվին նվիրված վարպետության դաս է անցել հայ ՏՏ-մասնագետների համար
Միջազգային ՏՏ փորձագետ Միխայիլ Կաշկինը Երևանում վարպետության դաս է անցկացրել, ներկայացնելով Python-ը՝ ծրագրավորման ամենատարածված լեզուներից...
Աղբյուր` Panorama.am
17:27
Եվս մեկ քրեական գործ` ընտրախախտումների փաստով
Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական...
Աղբյուր` Panorama.am
17:09
Մենք շատ բան ունենք փոխելու. Կարեն Կարապետյան
Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության արդյունքում անցած տարիների ընթացքում Հայաստանում իրականացվել է 1 միլիարդ 190  մլն դոլարի 25...
Աղբյուր` Panorama.am
17:04
Հայաստանի ԱԳՆ-ն ճշտում է՝ արդյոք ՌԴ-ից Նորվեգիա անցած անձինք ՀՀ քաղաքացիներ են. Տիգրան Բալայան
Հայաստանի ԱԳՆ-ն փորձում է այդ երկրի միգրացիոն ծառայությունից գրավոր հարցմամբ պարզել՝ ինչ ապացույցներ կան, որ սահմանը հատած անձինք ՀՀ քաղաքացիներ են։
Աղբյուր` Panorama.am
16:55
Դեռևս հայտնի չէ, թե հանրապետության 31 մասնավոր բուհերը ստուգումների կենթարկվե՞ն, թե՞ ոչ
Արդյոք Իսրայելի առողջապահության նախարարության հայտարարությունից հետո  հանրապետության մասնավոր բուհերում ստուգումներ կանցակցավեն՝ դեռևս...
Աղբյուր` Panorama.am
16:44
Հատկացվել են մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր
ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության առողջության առաջնային պահպանման օղակի բժշկական հաստատություններին հատկացրել է...
Աղբյուր` Panorama.am
16:35
Մայրության նպաստ նշանակելու օրենքում կառավարությունը նոր հստակեցումներ է կատարում
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունված որոշումներից մեկում՝ պայմանավորված ««Պետական նպաստների...
Աղբյուր` Panorama.am
16:13
Խոշոր զորամասերում նախատեսվում է «Թումո» կենտրոններ հիմնել. Վիգեն Սարգսյան
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի խոշոր զորամասերում...
Աղբյուր` Panorama.am
16:10
Ազգային ժողովի կարողությունների հզորացման կարևորություն կա. Թևան Պողոսյան
«Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ունեն նորընտիր խորհրդարաններ և այս ծրագրի իրականացումը լավ հիմք է հինգ տարվա ընթացքում լավ համագործակցություն ծավալելու համար»:
Աղբյուր` Panorama.am
15:52
Հայաստանն Իտալիայի և Ուզբեկստանի հետ դյուրացնում է տրանսպորտային փոխադրումների ոլորտում համագործակցությունը
Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության կառավարությունների միջև «Ուղևորների և բեռների...
Աղբյուր` Panorama.am
15:47
Մեր կրթական համակարգը շուկայի պահանջներին դեռևս շատ վատ է արձագանքում. վարչապետ
Կառավարությունը հաստատել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
15:42
Պետական մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկն ընդլայնվում է
 Կառավարությունը որոշում է կայացրել ընդլայնել պետական մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը՝...
Աղբյուր` Panorama.am
15:30
Գործադիրը հավանություն է տվել խոշոր ներդրումային նոր ծրագրի իրականացմանը ու ևս 4 ընկերության արտոնություն տրամադրել
Կառավարությունը հավանություն է տվել «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ների կողմից ներկայացված Նորագավիթ թաղամասին հարող...
Աղբյուր` Panorama.am
15:23
Հարուցվել է քրեական գործ` Կապանում դամբարանները թալանելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կապանում պատմական առանձնակի արժեք ունեցող դամբարանները...
Աղբյուր` Panorama.am
15:19
Դանիայի ֆինանսների նախարարը՝ Թանկյանի հետ
Դանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Ջենսենն իր թվիթերյան միկրոբլոգում լուսանկար է հրապարակել հայազգի ռոք երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանի հետ։...
Աղբյուր` Panorama.am
15:16
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցը
Ռուբեն Գևորգյանցի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:
Աղբյուր` Panorama.am
15:14
Հայաստանը մեծապես կարևորում է Ինդոնեզիայի դերը Հարավարևելյան Ասիայում. Սերժ Սարգսյան
Նախագաhին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ինդոնեզիայի նորանշանակ դեսպան Յուդդի Կրիսնանդին։
Աղբյուր` Panorama.am
15:07
Խոստացված ներդրումների 37-40%-ն արդեն իրականացվել է. Սուրեն Կարայան
ՀՀ կառավարության կողմից այս տարվա համար խոստացված ներդրումների 37-40 տոկոսն արդեն իրականացվել է: Այս մասին գործադիրի այսօրվա նիստից հետո...
Աղբյուր` Panorama.am
14:44
Ընտրել ենք ճանապարհ, որը մեր քաղաքացու կյանքի որակը փոխելու է. Կարեն Կարապետյան
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հունիսի 22-ին ընդունեց 2017-2022 թթ. կառավարության ծրագիրը:
Աղբյուր` Panorama.am
14:40
Արտեմ Ասատրյան. Բարեփոխումները բխում են և քաղաքացու և պետության շահերից
«Սոցիալական ծառայությունների մատուցման հիմքում դրվում է քաղաքացու պահանջարկը»:
Աղբյուր` Panorama.am
14:20
Ադրբեջանը կեղծիքով իր «Խաղաղության պլատֆորմ» էր ներքաշել հայերի
«Շանթ» հեռուստաընկերությանը խաբվածները պատմել են, թե ինչպես են միամտաբար հայտնվել թշնամու քարոզչամեքենայի ծուղակում:
Աղբյուր` Panorama.am
14:14
«Հայ հայրիկները նույնքան հոգատար են, որքան մայրիկները»
Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում բացվեց «Հայ և շվեդ հայրիկներ» խորագրով ցուցահանդեսը։
Աղբյուր` Panorama.am
14:10
«Երկիր ծիրանի»-ն չի մեկնաբանում ավագանու իր երկու անդամների հեռանալու որոշումը
Նախկին գործընկերների այս քայլի մասին իրենք կխոսեն, հավանաբար, երկուշաբթի օրը, երբ մամուլի ասուլիս կհրավիրեն։
Աղբյուր` Panorama.am
14:03
Զոհված, հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրը մինչև տարվա վերջ լուծված է լինելու. Վիգեն Սարգսյան
Նախարարի խոսքերով՝ հաջորդ տարի այս ծրագիրը կուղղվի 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների խնդիրները լուծելու համար։
Աղբյուր` Panorama.am
13:52
Հունաստանը դատապարտել է Ստամբուլի Սբ. Սոֆիա տաճարում մահմեդական արարողության անցկացումը
Թուրքիային կոչ ենք անում, որ ցուցաբերի ժամանակակից և ժողովրդավար երկրին հարիր վերաբերմունք:
Աղբյուր` Panorama.am
13:33
Տիմոշենկոն կողմ է արտահայտվել Պորոշենկոյի իմպիչմենտին
Տիմոշենկոն ասել է, որ Պորոշենկոյին պետք էր հեռացնել պաշտոնից «այն պահից, երբ նա սկսել էր գումար աշխատել արյան վրա, պատերազմում՝ իր կոռումպացված շրջապատի հետ»
Աղբյուր` Panorama.am
13:25
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք
ԵԱՀԿ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կարայան. Խոստացած ներդրումների 37-40 տոկոսն արդեն կատարված է
16:22 23/06/2017

Կարայան. Խոստացած ներդրումների 37-40 տոկոսն արդեն կատարված է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}