«Գանձասար-Կապանը» նոր համալրում ունի
«Գանձասար-Կապան» ֆուտբոլային թիմը նոր համալրում ունի։ Ակումբի հետ 2 տարվա պայմանագիր է ստորագրել 21-ամյա կիսապաշտպան Դավիթ Մարկոսյանը։ Այս մասին տեղեկացնում է կապանյան թիմի լրատվության բաժինը:
Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստը Հայաստանի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության 4 հանդիպման է մասնակցել։ Դավիթ Մարկոսյանը «Փյունիկի» դպրոցի սան է։ 2013/14 թթ. մրցաշրջանում «Փյունիկի» կազմում դարձել է նաև Հայաստանի գավաթակիր։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ