Հրապարակվել է զբոսաշրջիկների համար ամենաէժան քաղաքի անունը
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիան ճանաչվել է զբոսաշրջիկների համար աշխարհի ամենաէժան քաղաքը: Գրում է Hoppa ընկերության կայքը:
Ընկերության մասնագետները հաշվել են, որ մեկ ճանապարհորդը Սոֆիայում մեկ օրում ծախսում է 47.8 դոլար: Գումարի մեջ ներառված են կեցության, ուտելիքի, խմիչքի, տաքսու ու ժամանցի ծախսը:
Հաջորդ էժան քաղաքը Կահիրեն է, Եգիպտոսի մայրաքաղաքը: Այստեղ հանգստացողը մեկ օրում 48.9 դոլար է ծախսում: Երորդ տեղում Իսպանիայի Կարթաղենա քաղաքն է:
Նշենք, որ ցանկում Հայաստանից որևէ քաղաք ընդգրկված չէ: Ցանկում չկան նաև հարևան երկրների մայրաքաղաքները:
Ամենաթանկ քաղաքը, ըստ ցանկի, Ցյուրիխն է, ապա Նյու Յորքը, Կոպենհագենը, Օսլոն, Ստոքհոլմը:
Տարածաշրջանի երկրներից Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, ըստ հաշվարկի, մեկ զբոսաշրջիկը կծախսի 83.6 դոլար: Այս ցուցանիշով քաղաքը զբաղեցնում է 34-րդ տեղը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ