Մենք պետք է ուժեղացնենք մեր միասնական արժույթը. Մերկել
Եվրոպական միությունը պետք է ամրապնդի եվրոյի գոտին և պաշտպանի արժութային միությունը: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Մյունխենում ընթացող անվտանգության հարցերով համաժողովի ընթացքում:
Նա հիշեցրել է, որ ԵՄ-ն արդեն վերապրել է երկու ֆինանսական ճգնաժամ:
«Մենք պետք է ուժեղացնենք մեր միասնական արժույթը։ Երբ մենք ընդհանուր արժույթի ներդրման որոշում էինք կայացնում, պատրաստ չէինք ճգնաժամերի լուծման, չէինք մշակել պաշտպանական մեխանիզմներ»,- ասել է Մերկելը:
Ելույթ ունենալով համաժողովում՝ Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան չի միջամտում Եվրոպական Կենտրոնական բանկի քաղաքականությանը։
«ԵԿԲ-ն վարում է անկախ քաղաքականություն, որը չի կառավարվում Գերմանիայից։ Դա ընդհանուր քաղաքականություն է եվրոգոտու բոլոր երկրների համար»,-ասել է նա։
Մերկելը նշել է, որ Գերմանիան ստանձնել է պաշտպանական ծախսերը ՀՆԱ 2 տոկոսին հասցնելու պարտավորություն և աշխատում է այդ ուղղությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ