Իրանը հաստատում է՝ Բելառուսը 600 հազար բարել նավթ կգնի Իրանից
Իրանի նավթի ազգային ընկերությունը (NIOC) հաստատել է, որ բելառուսական Bel oil-ը համաձայնագիր է կնքել Իրանից 600 հազար բարել նավթի գնման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Գազետա.ռու-ն:
«Բելառուսական Beloil Polska-ն 600 հազար բարել իրանական թեթև և ծանր նավթային հումք է գնել NIOC-ից՝ փետրվարին բեռնման համար»,- նշվում է հաղորդագրությունում։
Իրանական նավթի գնումը առաջինն է դարձել Բելառուսի համար՝ Թեհրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ