Մեկ ամիս շուտ Ճապոնիայում ծաղկել են սակուրաները
Ճապոնիայի արևելքում գտնվող Կավաձու քաղաքում արդեն ծաղկել են առաջին սակուրաները՝ 8 հազար բալենիներ: Այս մասին գրում է strana.ua-ն:
Սակուրան ճապոնական բալենու տեսակ է, որը համարվում է երկրի խորհրդանիշը:
Սովորաբար սակուրան ծաղկում է մարտի վերջին կամ ապրիլի սկզբին, սակայն Կավաձու քաղաքում գարունը մեկ ամիս շուտ է եկել: Այնտեղ վերջին շրջանում օդի ջերմաստիճանը հասնում է 8-17 աստիճան տաքության:
Ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ գնում են Ճապոնիա սակուրաների գեղեցկությամբ զմայլվելու համար: Սակուրայի ծաղկած ծառերը ոչ միայն նուրբ բուրմունքով են լցնում օդը, այլև կախարդական կերպով վերափոխում են փողոցներն ու այգիները:
Սակուրաների մասին առաջին հիշատակումները ճապոնական գրականության մեջ կարելի է գտնել դեռ մ. թ. ա. 712 թ.: Ճապոնիայում հաշվարկվում են սակուրայի 5 հիմնական և 200-ից ոչ պակաս հիբրիդային տեսակներ:
Նշենք նաև, որ Ճապոնիայում գոյություն ունի ծաղիկներով զմայլվելու ազգային ավանդույթը, որը կոչվում է «հանամի»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին