Մանվել Գրիգորյան. «Էս քանի օրվա մե՞ջ են եղել քաղբանտարկյալներ»
«Քաղբանտարկյալներ միշտ էլ եղել են բոլոր տեղերում, բոլոր ժամանակներում, իրենց քաղաքական հայացքների համար կամ ուզել են ռևոլուցիա անել»,- ԵԿՄ համագումարից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի այն հայտարարությունը, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ:
«Ինքը, եթե քաղբանտարկյալների տեղը գիտեր, մի անգամ գոնե պետք է արտահայտվեր իր՝ իշխանության մեջ եղած ժամանակ: Իսկ եթե իշխանությունը թողել, եկել է ու նոր… Էս քանի օրվա մե՞ջ են եղել քաղբանտարկյալներ, թե վաղուց կային: Ինքն իր ասածներին հակասում է»,-ասաց Գրիգորյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Օսկանյանը չհիշեց՝ եղե՞լ են իր իշխանության տարիներին քաղբանտակյալներ Հայաստանում, թե՞ ոչ
- «Այսօր Հայաստանում քաղբանտարկյալներ, իհարկե, կան». Ս. Օհանյան