Չինաստանում 72-ամյա պապիկը տատիկ է դարձել
Չինաստանում մի թոշակառու պապիկը, ով դեռ մանկուց իրեն կին է զգացել, որոշել է վիրահատության միջոցով փոխել սեռը: «Վեստի.ռու»-ի 3 փոխանցմամբ, նրա կինը, ում հետ ապրել է 50 տարի, դեմ չի եղել ամուսնու որոշմանը:
Պեկինի բնակիչը վիրահատության ենթարկվել է Չինաստանի հարավային մասում գտնվող կլինիկաներից մեկում:
Գիտակցության գալով նա լրագրողներին ասել է, որ կատարվել իր վաղեմի երազանքը: Մինչ վիրահատության ենթարկվելը նա մի քանի փորձաքննությունների է ենթարկվել, պատասխանել մասնագետների՝ ավելի քան 1000 հարցի, որպեսզի ապացուցի սեռը փոխելու վերաբերյալ մտադրություն լրջությունը:
Սին Յուեն ծնողների երեք որդիներից մեկն է: Ընտանիքը միշտ երազել է դուստր ունենալու մասին: Այդ պատճառով նրանք սկսել են որդուն աղջկա նման հագցնել, ստիպել են խաղալ տիկնիկներով, ինչպես նաև ձեռագործությամբ: 1970 թվականին նա ամուսնացել է համակուրսեցու հետ, մի քանի տարի անց նա աղջիկ է ունեցել:
Կինը նշել է, որ ամբողջությամբ սատարում է ամուսնու որոշումը, նշել, որ իրենք կապրեն որպես քույրեր: