Տնտեսություն 14:06 20/02/2017 Հայաստան

Պիպոյանը ենթադրում է, որ նվազել է գազի կալորիականությունը

Գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայումից հետ  հասարակությունն ակամայից սպասում էր, թե հրաշքներ են տեղի ունենալու, ինչն իրականում չեղավ,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն՝ անդրադառնալով հունվար ամսվա կոմունալ վճարումներին։

«Գազի սակագնի փոփոխությունը տեսնելու էինք հունվար ամսվա վճարի ժամանակ։ Ցավոք սրտի սպառողների ավելի քա 90 տոկոսի մոտ հունվար ամսվա գումարն ավելի շատ կազմեց, քան դեկտեմբերին։ Մեր երկրում տարբեր փորձագետների կողմից տարբեր ժամանակահատվածներում գազի հետ կապված միշտ եղել է հետևյալ թեզը, որ իրականում գազի սակագին ասվածը որոշակի իմաստով միֆ է։ Գազի սակագինը պետությունն է որոշում, և երբևէ դրա փոփոխությունը տեսանելի չի լինի սպառողի կողմից, եթե պետությունը չցանկանա։ Սա մեկնաբանվում է նրանով, որ ընդամենը կարող է փոխվել գազի կալորիականությունը և օրինակ, եթե սուրճը եփելու էինք 10 րոպեի ընթացքում, եփենք 12 րոպեում, և ստացվի որ սակագնի 5 տոկոս նվազեցման դեպում 10 տոկոսով ավելանա համապատասխան սպառման ծավալը»,-մանրամասնեց նա։

Պիպոյանի խոսքով՝ սա այն քիչ դեպքերից է, որտեղ հանրային վերահսկողություն կատարելը դժվար է, քանի որ պետք է համապատասխան հանձնաժողովներ ձևավորվեն, ուղղորդում, իսկ ամենամեծ խնդիրն այն է, որ գործադիր իշխանության տիրույթում հասարակական դժգոհությունների հետևից գնացող չկա։

«Մեր որոշ քաղաքացիների մոտ ձևավորվել է կարծիք և դա ամենևին պատահական չէ, որ իրենք դեկտեմբեր ամսվա համար վճարել են ավելի գումար, քանի որ խոսել են իրենց գազի տեսուչի հետ, ով  ասել է՝ «գիտեք, հունվարի 1, 2-ին մեզ մոտ եղել է ոչ աշխատանքային օր, մենք  ձեզ մոտ ֆիքսել ենք գազի սպառումը հունվարի 3-ով, այսինքն դուք դեկտեմբերին մի փոքր ավելի եք վճարել, հետևաբար հունվարի կվճարեք մի փոքր պակաս»։ Այն ժամանակ մարդիկ չէին ահազանգում, սկսեցին ահազանգել, երբ որ հունվարի վճարումը պակասի փոխարեն մի բան էլ ավելի գումար կազմեց։ Սրանից հետո մենք կապ հաստատեցինք և ճշտեցինք, որ իրականում Գազպրոմում ինստիտուցիոնալ մակարդակում այդ հարցը լուծված է եղել, այսինքն տեսուչներն ամսի 1-ով ստացել են աշխատավարձ, որպեսզի ամսի 1-ով կարողանան գնալ, հաշվառում, իրականացնել։ Սակայն խնդիրը համատարած չի եղել, այն առաջացրել են որոշ տեսուչներ՝ ներտեղային մակարդակով»,- ասաց Պիպոյանը՝ սպառողներին հորդորելով լինել ակտիվ, նախաձեռնող ու հնարավոր բոլոր օղակներով իրազեկել, եթե նման խնդրի են բախվել։

«Կարող եմ հայտարարել, որ կիրակակացվի  վերահաշվարկ և համապատասխան տեսուչները կկրեն պատիժներ, եթե առանձին օղակներում թույլ են տվել նման չարաշահումներ։  Սակայն իրականում գլոբալ խնդիրը կապված է երկու հնարավոր պատճառներից՝ կամ եղանակային, կամ ունեցել ենք գազի կալորիականության հետ կապված որոշակի խնդիրներ։  Համապատասխան իրազեկման աշխատանքներ հանրության հետ չի կատարվել, որպեսզի սխալ ակնկալիքներ չձևավորվեն և չբողոքենք այն բանից, որի համար բողոքելու կարիքը չկա։ Ես սպասում եմ այն տեղեկատվությանը, թե դեկտեմբերի միջին ջերմաստիճանը օրական կտրվածքով որքանով է եղել ավելի տաք  հունվարից, քանի որ եթե պարզվի, որ էական ջերմային տարբերություն չունենք, ապա այստեղ արդեն խիստ մտահոգության առիթներ կունենաք։ Կստացվի, մենք փաստացի հունվարին սպառել ենք ավելի շատ, քան դեկտեմբերին, այն դեպքում, երբ եղանակային էական փոփոխություն չի եղել, դրա հետ մեկտեղ էլ ամանորյա պատրաստությունները ավելի շատ դեկտեմբերին են եղել, քան հունվարին»,-նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը։

Նա գտնում է, որ այս իրավիճակի մեկնաբանություն հետևից առաջին պետք է գնա գործադիրը։

Պիպոյանն ընդգծեց, որ նույն պատկերն է նաև էլեկտրաէներգիայի բնագավառում, այսինքն կա սակագնի նվազեցում, սակայն սպառման ծավալների հետ ավելացման, ինչպես նաև հաշվիչների ու ժամերի փոփոխության հետ կապված խնդիր ևս կա։

«Շատ դեպքերում կոմունալ վճարումները մեկ ու կեսից երկու անգամ գերազանցում են նվազագույն աշխատավարձը։ Ուղղակիորեն պետք է գործադիրի կողմից մշակվի համապատասխան գործողությունների և քայլերի հաջորդականություն, որպեսզի տարվա այս չորս-հինգ ամիսը, որտեղ կոմունալ վճարումները էականորեն գերազանցում են մնացած ամիսներին, հնարավորություն ունենան այս գումարներից ինչ-որ հատված բաշխել հաջորդ ամիսների վրա և թեթևացնեն սպառողների սոցիալական բեռը»,-ավելացրեց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}