Գնդակոծել են Լիբիայի վարչապետի ավտոշարասյունը
Լիբիայի ազգային համաձայնության կառավարության վարչապետ Ֆայեզ աս-Սարաջը ողջ է մնացել Տրիպոլիում նրա ավտոշարասյան գնդակոծությունից հետո: Ռիա նովոստիի հաղորդմամբ, կառավարության ներկայացուցիչը Ֆրանս պրեսին ասել է, որ ուղեկցողներից ոչ մեկը չի տուժել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ անձինք կրակել էին աս-Սարաջի ավտոշարասյունը, 2 թիկնապահ վիրավորվել էր: Այլ տեղեկություններով՝ թիկնապահները զոհվել էին: Սակայն կառավարության ներկայացուցիչն ասել է, որ բոլոր մեքենաները զրահապատ են եղել ու ոչ ոք չի տուժել:
Չի հաղորդվում, թե ով կարող է լինել հարձակման կազմակերպիչը: Տրիպոլիում ակտիվ են իսլամիստները, որոնք աջակցում են նախկին իշխանություններին, որոնց էլ, ՄԱԿ-ի օգնությամբ, փոխարինել է ազգային համաձայնության կառավարությունը: