Պետք է ստերիլիզացնել տրանսֆերտները ու ստեղծել հզորագույն ներդրումային պետական ֆոնդ. Բագրատյան
ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ներդրումներին՝ նշեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերից պետք է կանգնեցներ հարկային օրենսգիրքը, որտեղ ներդրումների առումով փոքրն ավելի շատ է հարկվում, քան խոշորը։
«Չի կանգնեցրել, արդյունքում, մեր պետությունը, գործող վարչապետը, ՀՀԿ-ն ներդրումները պատկերացնում են այսպես՝ կկանչեն մի ռուսահայի, որը կապիտալով ներդրումներ կանի»,- ասաց պատգամավորը:
Հրանտ Բագրատյանի խոսքերով՝ ներդրումները ներքին խնայողությունների արդյունք են, և ինքը չի կարողանում կառավարությունում այսօր բացատրել՝ միջավայրն այնպես անեն, որ նույնիսկ 100 դոլարանոց մարդը ներդրումներին մասնակցի։
Նա նաև նշեց, որ այսօր Հայաստանում չկա նորմալ ներդրումային ֆոնդ: Ըստ նրա՝ կառավարությանը խորհուրդ է տրվել ստերիլիզացնել տրանսֆերտները ու ստեղծել հզորագույն ներդրումային պետական ֆոնդ։
«Այս նախադասությունը տեղ գտավ Կարեն Կարապետյանի ծրագրում, 15 տարի խոսելուց հետո, վերջապես, Հանրապետականների ծրագրում դա տեղ գտավ», - ընդգծեց Բագրատյանը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ ֆոնդն ինքը չի կարող ստեղծվել, քանի որ Կենտրոնական բանկը ոչ մի կոպեկ չի պատրաստվում ստերիլիզացնել։
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում