Սուրենյան. Փետրվարի 24-25-ը հանրապետությունում ջերմաստիճանը կբարձրանա 10-15 աստիճանով
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչպես և խոստացել էինք մոտենում է երկար սպասված գարունը: Սկսած փետրվարի 24-ից վերջապես մեր երկիր կներթափանցեն հարավային տաք օդային հոսանքներ, որոնք գալիս են Եգիպտոսից: Փետրվարի 24-25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-15աստիճանով, ինչի արդյուքում օդի մեջ կզգացվի գարնան շունչը:
Ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում կարձանագրվի դրական ջերմային ֆոն: Տավուշի և Սյունիքի Հովիտներում ջերմաստիճանը ցերեկը կհասնի +12...+15, իսկ Արարատյան դաշտում և Երևանում +5... +6 աստիճանի»: