Վրաց պատրիարքը վերադարձել է հայրենիք
Վրաց պատրիարք Իլյա Երկրորդը Գերմանիայից վերադարձել է Վրաստան: apsny.ge-ն հիշեցնում է, որ փետրվարի 13-ին Իլյա Երկրորդը Բեռլինի կլինիկաներից մեկում վիրահատվել է:
sputnik-georgia-ն գրում է, որ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նրան դիմավորելու էին գնացել հազարավոր հավատացյալներ։ Թբիլիսիի քաղաքապետարանը քաղաքի կենտրոնից մինչ օդանավակայան անվճար տրանսպորտ էր հատկացրել, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանային ողջունել հոգևոր առաջնորդին։ Իլյա Երկրորդը հատուկ դուրս էր եկել մեքենայից՝ հավաքված բազմությանը ողջունելու և օրհնելու համար։