Առաջին անգամ հաշմանդամություն ունեցող կինը մասնակցել է Miss World մրցույթին
26-ամյա Ջասթին Քլարկը դարձել է հաշմանդամություն ունեցող առաջին գեղեցկուհին, ով մասնակցել է Miss World Ավստրալիա մրցույթի մարզային փուլին: «Dailymail»-ի հաղորդմամբ, նա չի կարողացել հասել հանրապետական փուլ:
«Ես կարծում եմ, որ սա ուղերձ կարող է լինել՝ անկախ ռասայից, ֆիզիկական սահմանափակումներից, ամեն ինչից, որը մեզ իրարից տարբեր է դարձնում, դուք ամեն դեպքում գեղեցիկ եք»,-ասել է նա:
26-ամյա գեղեցկուհին մտադիր է շարունակել իր գործունեությունը՝ ուղղված հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությանը: