Լոնդոնում անցկացվել է ցուցադրություն մահմեդականների համար
Մեծ Բրիտանիայում առաջին անգամ ցուցադրվել է հագուստ մահմեդական կանանց համար: Ցուցադրությունը կազմակերպվել է Լոնդոնի նորաձևության շաբաթվա շրջանակում (London Modest Fashion Week): Ռիա նովոստին գրում է, որ ցուցադրվել են մահմեդական բոլոր պահանջներին համապատասխանող հագուստ մահմեդական կանանց, նաև բոլոր նրանց համար, ովքեր ուզում են ունենալ համեստ, բայց նրբագեղ տեսք:
Ներկայացվել է շուրջ 40 դիզայների հագուստ: Հատուկ ցուցադրության սրահ է գործել, որտեղ ցանկացած մարդ կարող էր նայել և գնել ներկայացված հագուստները:
Ցուցադրությանը մասնակցած դիզայներները պատմել են, որ այսօր շատ բարձր է մահմեդական կանանց հագուստի պահանջարկը, այն գնում են ոչ միայն իսլամ դավանողները, նաև այլ կրոնի հետևորդները, որտեղ գնահատվում է համեստությունը: