Թբիլիսին չի ճանաչել Արցախի Հանրապետության հանրաքվեն
Վրաստանի ԱԳՆ-ն երեկ արդեն իսկ հայտարարել է, թե չի ճանաչում Արցախի Հանրապետության հանրաքվեն՝ չօգտագործելով իհարկե Արցախ ու Հանրապետություն բառերը։
Վրաստանը չի ճանաչում «Նագոռնի Կառաբախի» անկախությունը, հետևաբար չի ճանաչում և այնտեղ անցկացված հանրաքվեն և/կամ դրա արդյունքները,- ասված է հայտարարությունում։
Նախարարությունը իր հայտարարությանը կցել է իր կարծիքը, որ՝ «անհրաժեշտ է երկխոսություն՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման նպատակով՝ «միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համաձայն»։
Apsny.ge-ն իր հոդվածի վերջում «հիշեցում» է տեղադրել «խնդրահարույց տարածքի» և այդտեղ հանրաքվե անցկացնելու մասին, որը Ադրբեջանը դատապարտել է և անվանել անօրինական։
Հիշեցնենք՝ Արցախում երեկ կայացած Սահմանադրական հանրաքվեին ներկա են եղել միջազգային դիտորդներ, ովքեր բարձր գնահատականներ են տվել հանրաքվեի անցկացմանը։
Հարակից հրապարակումներ`
- Ամերիկացի և կանադացի դիտորդներ. Արցախում հանրաքվեն անցել է միջազգային ստանդարտներին համապատասխան
- Հիացած եմ հանրաքվեի հանդեպ ժողովրդի ունեցած խանդավառությամբ. դիտորդ
- «Կարող ենք փաստել, որ հանրաքվեն լավ կազմակերպված էր». ՀԵԲ
- Արցախում հանրաքվեի ընթացքում ընտրախախտումների աղաղակող երևույթներ չեն արձանագրվել. ՀՅԴ խմբակցության ղեկավար
- Արցախի Հանրապետության ճանաչումը Ժամանակի հարց է. Շարմազանով
- Ֆրանկ Էնգել. Արցախի հանրաքվեն համապատասխանում է Արևմտյան Եվրոպայի չափանիշներին
- Արցախում ամփոփվել է հանրաքվեին մասնակցության ցուցանիշը