Ձեռնաշղթաներով՝ Հիթրոուում շինարարության դեմ
Երեք ակտիվիստ ձեռնաշղթաներով իրենց ամրացրել են ավտոմեքենային՝ բողոքելով լոնդոնյան Հիթրոու օդանավակայանում երրորդ թռիչքուղու շինարարության դեմ։ Մեքենայի վրա նրանք տեղադրել են ցուցանակ՝ «ոչ նոր գծերին» մակագրությամբ։
Pressassociation-ը գրում է, որ օդանավակայանի վարչակազմը հայտարարել է, թե ակցիան դժվարացրել է դեպի օդանավակայան տանող թունելով անցումը։
Թունելը իրար է միացնում 2-րդ և 3-րդ տերմինալները, ուստի օդանավակայնից զգուշացնում են, որ այդ տերմինալներով անցնող ուղևորները նախօրոք հաշվի առնեն այս խնդիրը՝ օդանավակայան հասնելու համար։
Activists opposing plans for a third runway at Heathrow have caused delays by chaining themselves to a car in the main airport tunnel pic.twitter.com/3tDviR8w2c
— Press Association (@PA) February 21, 2017
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին