Ջոան Ռոուլինգին առաջարկել են փախստականներին տեղավորել իր առանձնատներում
Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգին առաջարկել են փախստականներին տեղավորել իր առանձնատներում: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, համապատասխան խնդրագիրը հրապարակվել է Change.org կայքում: Ներկա պահին այն ունի գրեթե 40 հազար ստորագրություն, անհրաժեշտ է ևս 50 հազարը:
Խնդրագրի հեղինակը գրել է, որ Ռոուլիգը հաճախ է արտահայտում համերաշխություն Մերձավոր Արևելքի փախստականների հարցում, խոսում է բաց սահմանների մասին: Նշվում է՝ հասել է ժամանակ, որ նա դրսևորի իսկական համերաշխություն: Դիմումի հեղինակի խոսքով, Բերիտանիայում գրողի առանձնատներն ունեն 18 ազատ սենյակ և կարող է տրամադրվել 18 փախստականի երկարաժամկետ հիմունքներով:
Բացի այդ նշվում է, որ նա իր կալվածքներում կարող է փախստականների համար բացել կացարաններ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ