«Ռոսնեֆտը» և Քուրդիստանի կառավարությունը ստորագրել են նավթի մատակարարման պայմանագիր
«Ռոսնեֆտ»-ը և Քուրդիստանի իրաքյան տարածաշրջանային կառավարությունը Լոնդոնում ստորագրել են ածխաջրածինների հետախուզման, արդյունահանման, ենթակառուցվածքի, լոգիստիկայի և թրեյդինգի բնագավառում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր: Այդ մասին տեղեկացնում է «Ռոսնեֆտ»-ի պաշտոնական կայքը:
Համաձայնագրով նախատեսվում է կանխավճարով նավթի գնում 2017-ից մինչև 2019 թվականն ընկած ժամանակահատվածում: Հումքի գնող հանդես կգա «Ռոսնեֆտի» Rosneft Trading SA թրեյդինգային ստորաբաժանումը:
«Ռոսնեֆտ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Իգոր Սեչինը մեկնաբանելով գործարքը հայտարարել է. «Մենք ուրախ ենք Քուրդստանի հետ սկսել փոխշահավետ գործընկերություն և հուսով ենք, որ համատեղ կկարողանանք նոր շուկաներ գտնել քրդական նավթի համար:
Պայմանագիրը թույլ կտա հումքով ապահովել «Ռոսնեֆտի» նավթավերամշակման գործարանների ընդլայնվող միջազգային ցանցը և բարձրացնել դրանց արդյունավետությունը»: